Ով էր և ինչպիսի ընտանիք ուներ զորամասի պահեստում կախված ենթասպան
Հասարակություն
ՀՀ ՊՆ N զորամասի պահեստում կախված վիճակում հայտնաբերված պայմանագրային զինծառայող, ենթասպա, 36-ամյա ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը Շիրակի մարզի Հառիճ համայնքից էր, սակայն ընտանիքով տեղափոխվել էր Էջմիածին:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Հառիճի գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանն ասաց՝ Մելիք Խաչատրյանը ծառայում էր խաղաղապահ զորքերում:
«Ամուսնացած էր, ուներ փոքր տղա: Վարձով ապրում էին Էջմիածնում: Ինքն աշխատում էր: Մայրը մահացած էր, հայրը ապրում էր փոքր տղայի հետ: Երկու եղբայրներով խաղաղապահ զորքերում էին ծառայում»,- ասաց գյուղապետը:
Նրա խոսքով՝ գյուղում ոչինչ չգիտեն. «Միայն գիտենք, որ ինքն իրեն կախել է, բայց թե ինչի համար, ինչ պայմաններում՝ պարզ չէ»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ՝ հունիսի 1-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 1981թ. ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Մ.Խաչատրյանի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ