Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Հայաստանում տնտեսական աճի փոխարեն ավելանում է գործազրկության աճը

Հրապարակումներ

Հայաստանի համար գործազրկությունը վերջին տարիներին ազգային աղետի է վերածվել և սա որևէ մեկի համար գաղտնիք չէ: Չնայած կառավարության գործադրած առերևույթ ջանքերի՝ գործազրկության հաղթահարման հարցը օրակարգային է:

Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալները բնավ սփոփիչ չեն: Ապրիլ ամսվա դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը ավելացել է, նմանատիպ պատկեր է նաև հունվար-ապրիլ ամիսներին գրանցված գործազուրկների թվի մասով: Ըստ այդ տվյալների՝ 2016 թվականին Հայաստանում աշխատանք է փնտրել 79 716 մարդ, իսկ ահա 2017-ի ապրիլին աշխատանք փնտրողների թիվն ավելացել է 15 702-ով: Կանայք Հայաստանում տղամարդկանցից հաճախ են հայտնվում աշխատանք փնտրողների շարքում: 2017-ի ապրիլին աշխատանք փնտրող տղամարդկանց թիվը եղել է 33 749, իսկ կանանց թիվը` 61 669: Շիրակի մարզն էլ իր հերթին գլխավորում է ոչ միայն սպորտային մարզերի ցանկը, այլ նաև առաջինն է աշխատանք փնտրողների թվով՝ 17 106 մարդ: Այս տվյալների առաջնային աղբյուրն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալությունը, ինչը իր հերթին նշանակում է, որ ներկայացված թվերը կարող են տատանվել`հաշվի առնելով, որ ոչ բոլորն են դիմում զբաղվածության պետական գործակալությանը: 2016թ. վերջին Հայաստանում գործազուրկների «բանակը» պաշտոնապես 221 հազար 500 է: Ու թեև 2015թ. համեմատ այդ ցուցանիշը նվազել էր մոտ 22 հազարով, փոխարենը՝ աշխատողների թիվը 2016-ին չի ավելացել, այլ նույնպես պակասել է` մոտ 66 հազարով: Չմոռանանք նաև այն փաստը, որ մեր երկրում ուռճացվում են նաև տնտեսական աճի ցուցանիշները: Տնտեսությունն իրականում գտնվել է լճացման մեջ: Եվ տնտեսական աճի մեջ զբաղվածությունը` որպես կարևոր մաս, կարող էր նույնիսկ նվազել, որովհետև նման տեմպի մեջ միգրացիան կարող է բացասական ազդեցություն ունենալ, հաշվի առնելով, որ աշխատողների մի մասը հեռանում է երկրից:

Որն է այս աղետալի իրավիճակի արմատը և ինչու այն չի հաջողվում վերացնել:

Գործազրկությունը մեր երկրում ոչ թե պարզապես աշխատատեղերի բացակայությունն է, այլ մարդկանց անվստահության զգացումը: Կա այնպիսի հասկացություն, ինչպիսին է՝ «հավելյալ» գործազրկության տոկոսը, որը ներկայացնում է այն մարդկանց, որոնք կարող են աշխատել, սակայն ակտիվորեն աշխատանք չեն փնտրում, որովհետեւ հիասթափված են եւ աշխատանք գտնելու հույս չունեն: Համապատասխան հետազոտության դեպքում այդ տոկոսը մեր երկրում կարող է բավականին բարձր լինել: Մյուս պատճառը այն է, որ կրթությունը զբաղվածություն չի ապահովում: Մեր երկրում առկա է դիպլոմավորված գործազուրկների հսկայական բանակ, և այստեղ մեծամասնություն են կազմում երիտասարդները, ինչը չի կարող մտահոգիչ չլինել: Բնակչությանը զբաղվածությամբ ապահովելու համար կարեւոր դեր են կատարում նաեւ փոքր ձեռնարկությունները, որոնք, սակայն, Հայաստանում, կամ քիչ են, կամ էլ գնալով փակվում են գործարարության ոչ բարենպաստ միջավայրի պատճառով:

Ըստ մրցունակության համաշխարհային ինդեքսի՝ հակամենաշնորհային քաղաքականության եւ ներքին մրցակցության ուժգնության տեսանկյունից Հայաստանը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ցուցակում վերջին տեղում է: Նման ցածր վարկանիշը արտացոլում է Հայաստանում տնտեսության դինամիզմի բացակայությունը, որն էլ իր հերթին բարձր գործազրկության եւ բնակչության ցածր եկամուտների պատճառ է:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված