«Ինտեր»-ի կիսապաշտպանն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը համաձայնության են եկել
Սպորտ
«Ինտեր»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մոտ են կիսապաշտպան Իվան Պերիշիչի տրանսֆերային գործաքը կնքելուն:
Միլանի թիմը մերժել էր մանչեսթերյան կողմի առաջին առաջարկը` համաձայն որի՝ անգլիական ակումբը 45 մլն եվրո էր պատրաստ վճարել ֆոեւտբոլիստի համար:
Մոուրինյուի թիմը տրանսֆերի համար այժմ պատրաստ է վճարել 52 մլն եվրո: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:
28-ամյա խորվաթ խաղացողն անձնական պայմանագրի հարցի շուրջ համաձայնության է եկել մանկունիացիների հետ: Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմելու է 7 մլն եվրո:
Իտալիայի առաջնության ավարտված մրցաշրջանում Պերիշիչը դարձել է 11 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը