Լոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ) Կիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Բեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) ԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. Մելոյան ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսը 

Ամուսինը պարբերաբար ծեծել, հետո խեղդամահ է արել 44-ամյա կնոջը

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Լոռու մարզի 44-ամյա բնակչուհին ոչ թե հանկարծամահ է եղել, այլ դարձել բռնության զոհ։ Մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 44-ամյա կնոջ մահվան մասին ահազանգն ստացվել էր 2016թ. սեպտեմբերի 9-ին՝ բժշկական կենտրոնից։ Շտապօգնության աշխատակիցները, ամուսնու կանչի հիման վրա ժամանելով բնակարան, արձանագրել էին կնոջ մահը։

Անմիջապես դեպքի վայր էր մեկնել քննչական խումբը և նախաձեռնել անհետաձգելի քննչական գործողություններ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքերը: Ամուսինը իրավապահներին հայտարարել էր, թե կինը հանկարծամահ է եղել։

Կատարվել են դեպքի վայրի, դիակի զննություններ: Փորձագետների կողմից կնոջ մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել էին արյունազեղումներ, հարազատների հարցաքննության արդյունքում պարզվել էր, որ կինը դեպքից առաջ ամուսնու կողմից ենթարկվել է բռնության՝ ծեծի։

Հաշվի առնելով ձեռք բերված նախնական տվյալները՝ Լոռու մարզային քննչական վարչությունում 2016 սեպտեմբերի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ կնոջը ծեծելու դեպքի առթիվ, վերջինիս հայրը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, իսկ ամուսնու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Նախաքննական մարմինը միաժամանակ միջոցներ էր ձեռնարկվել՝ ամուսնու՝ ՀՀ պետական սահմանը հնարավոր հատումը բացառելու համար։

 Քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կնոջ մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում՝ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կինը բռնության է ենթարկվել ոչ միայն իր մահից օրեր առաջ, այլ նաև՝ դեպքի օրը։

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ամուսինը 2016թ. սեպտեմբերի 05-ին` ժամը 12:30-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում տանը ծեծի է ենթարկել կնոջը: Այնուհետև օրեր անց՝ սեպտեմբերի 08-ի լույս 9-ի գիշերը, կրկին բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ. ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել կնոջ մարմնի տարբեր հատվածներին, ապա՝ շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան: Իսկ առավոտյան զանգահարել է շտապօգնություն՝ թվացյալ տպավորություն ստեղծելու համար, թե կնոջ մահվան պատճառը հանկարծամահությունն է։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

 

 

 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) Խամենեին ասել է, որ Արաբական ծովը շուտով կմաքրվի թշնամու ուժերիցԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. ՄելոյանԻրանը հերքել է իր մասնակցությունը բրիտանական բազայի վրա ահաբեկչական հարձակման փորձինՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանՀրապարակվել է այն եմենցիների թիվը, ովքեր հունիսից ի վեր լքել են իրենց տները՝ հակամարտության սրման պատճառովԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել էԼուկաշենկոն գյուղատնտեսությունում «լուրջ մոբիլիզացիայի» կոչ է արել #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսըԷդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանըԵրևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելԵրևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցովԿիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվելԵրեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»Bloomberg. Վիետնամը և Պանաման կարող են հանվել ԵՄ հարկային սև ցուցակիցՕլանդը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի հուսալիությունըՀայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասինԱղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգըՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԼեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանինԱռաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն ՊապիկյանՓաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենինՆիդեռլանդները տասը միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման համարՀռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերովԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի ՀայաստանԻսպանացի օդերևութաբանները անցած ամառը անվանել են վերջին մեկուկես դարի ամենատաքըՀայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալPolitico. ԵՄ կուսակցությունը սկսում է անհատական ​​անդամակցություններ վաճառել տարեկան 20 եվրոյովԳնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կաՈւկրաինայում տղամարդը խուսափել է զորակոչից՝ պարապլանով թռչելով դեպի ՄոլդովաՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
Ամենադիտված