Գոռ Մալաքյանը չի մասնակցի հավաքականի առաջիկա հանդիպումներին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը չի մասնակցի հավաքականի առաջիկա խաղերին վնասվածքի պատճառով: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել իր ակումբի կազմում անցկացրած վերջին խաղում: Հայաստանի ազգային հավաքականի բժշկական անձնակազմը հույս ուներ, որ Մալաքյանը կհասցնի վերականգնվել գոնե մինչև Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպումը, սակայն բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ ֆուտբոլիստի լրիվ ապաքինման համար անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ:
Հիշեցնենք, որ վնասվածքների պատճառով այս անգամ հավաքական չեն հրավիրվել Գևորգ Ղազարյանը, Դավիթ Մանոյանը և Հովհաննես Համբարձումյանը, իսկ Վարազդատ Հարոյանը չի կարոց մասնակցել Չեռնոգորիա-Հայաստան հանդիպմանը որակազրկման պատճառով:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը