Հրդեհ է բռնկվել Խաչատուր Սուքիասյանին պատկանող տոնավաճառում. մեկնել է 4 մարտական հաշվարկ
Արտակարգ Պատահար
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 2-ին, ժամը 18:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սևանի փողոցում գտնվող «Երևան» տոնավաճառում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ս.Զորավար փողոցի թիվ 11/1 հասցեում գտնվող տոնավաճառի 1-ին հարկի պահեստային հատվածում (մոտ 50 քմ) այրվել են կենցաղային քիմիայի միջոցներ (ամանի, լվացքի հեղուկ). տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:46-ին, մարվել՝ 18:58-ին:
Նշենք, որ «Երևան» տոնավաճառը պատկանում է գործարար Խաչատուր Սուքիասյանին, որի բացման արարողությունը նախորդ տարի է տեղի ունեցել` Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը