Մխիթարյանի գոլը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մայիսի լավագույն գոլ (տեսանյութ)
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում «Այաքս»-ի դեմ խաղում հեղինակած գոլը ճանաչվել է անգլիական ակումբի մայիս ամսվա լավագույն գոլ: Այս մասին հաղորդում է«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:
Հենրիխ Մխիթարյանի գոլի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցած երկրպագուների 68 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում «Քրիթալ Փելես»-ի դեմ խաղում Ջոշ Հարոպի գոլն է, որի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցած երկրպագուների 21 տոկոսը, երրորդ լավագույն գոլ երկրպագուները ճանաչել են Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ խաղում Մարկուս Ռեշֆորդի հեղինակած գնդակն իսպանական «Սելտա»-ի դարպասը: Ռեշֆորդի գոլի օգտին քվեարկել է երկրպագուների 8 տոկոսը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը