Պուտինը հանձնարարել է ակտիվացնել դիվերսիաները ՆԱՏՕ-ի երկրների դեմ. WSJ 14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ արդար և արժանապատիվ համաձայնության հասնել. Արաղչի Մեքենա չկայանել. Դեմիրճյան փողոցում գծանշումներ են իրականացվելու Սահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին․ oxu. az Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Միրզոյանն անդրադարձել է TRIPP-ի բաժնեմասը Թուրքիային վաճառելու մտահոգությանը Նոր մեղադրանք՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ․ երկու դրվագ է առաջադրվել 

«Ժամանակ». Ճշտով ամեն ինչ կարգին է, բայց պարզ չէ՝ ով է դատավորը

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտնի հայտարարությունը՝ «մեծահարուստների քսակը» հանուն հայրենիքի բացելու մասին, բավական ուշադրություն գրավելուց հետո բավական արագ էլ մարեց: Ընդ որում, ուշադրությունից էլ բաց մնաց հայտարարության մեկ այլ ասպեկտ: Այն քննարկվեց միայն, այսպես ասած, իշխանության ներսում սեփականության վերաբաշխման, «կուլակաթափության» հավանականության, այլ կերպ ասած՝ զուտ ֆինանսական տեսանկյունից:

Մինչդեռ ԱԺ փոխնախագահի հայտարարությունը պարունակում էր նաեւ իշխանության ներսում առկա կոնցեպտուալ խնդրին առնչվող տողատակ: Դա «սերնդափոխության» խնդիրն է: Այն անխուսափելի է, վաղ թե ուշ դրա առաջ կանգնում է ցանկացած համակարգ, ընդ որում՝ կանգնում պարբերաբար: Ինչ-որ իմաստով դա բնական խնդիր է:

Մյուս կողմից՝ խնդիրն ունի երկու կողմ՝ զուտ ֆիզիկական սերնդափոխություն եւ մոդելային: Հայաստանում քաղաքական համակարգում առաջացել է նաեւ մոդելային սերնդափոխության խնդիր: Ընդ որում, կա նույնիսկ որոշակի ուշագրավ մի վիճակ, երբ սերնդափոխության ֆիզիկական ասպեկտը այդքան հրատապ չէ, որքան մոդելայինը, մեթոդաբանական, կառուցվածքային սերնդափոխությունը: Շարմազանովի հայտարարության մեջ արտահայտված էր այդ խնդիրը:

Տվյալ պարագայում ՀՀԿ երիտասարդ սերունդը փաստորեն «առաջարկում» է, կամ այդ սերնդի միջոցով Սերժ Սարգսյանը «պահանջում» է, որպեսզի օլիգարխիան ինքնաֆինանսավորվող քաղաքականությունից անցում կատարի «երիտտուրքի» քաղաքականության, այսինքն՝ քսակը բացի, տուրք տա երիտասարդների քաղաքականությանը՝ այդպիսով հեռու մնալով «խրամատից», ինչպես ԱԺ դահլիճը ժամանակին բնորոշել էր Սերժ Սարգսյանը:

Բանն այն է, որ այդ «խրամատը» ժամանակին գայթակղիչ էր բոլորի համար, քանի որ այնտեղ ապահով էր՝ ի տարբերություն ռազմական, պատերազմական խրամատի: Բայց նոր իրավիճակում խորհրդարանական «խրամատը» դառնում է ոչ այնքան ապահով, քանի որ մանդատն այլեւս բարձրագույն իշխանական ինստանցիան է՝ նախագահական մանդատ այլեւս չկա: Հետեւաբար այլեւս չկա նա, ում վրա կբարդվեն բոլոր «մեղքերը»: Բոլորին նշանակելու է խորհրդարանի մանդատը, հետեւաբար ամեն ինչի համար պատասխանատուն այդ մանդատն է: Ըստ այդմ, հարմար եւ ապահով թաքնվելու վայրից խորհրդարանական «խրամատը» դառնում է արդեն թիրախում հայտնվելու վայր:

Այստեղ, իհարկե, վտանգը մահացու չէ, ինչպես առաջնագծում, բայց իրավիճակը այլեւս չի լինի նախկինի պես հանգիստ: Երիտասարդ հանրապետականներն առաջարկում են նոր սերնդի մեխանիզմ: Մեծահարուստը վճարում է «երիտտուրքը», այսինքն՝ տուրքը իշխանության երիտասարդ սերնդին, իսկ այդ սերունդն էլ զբաղվում է «մաքուր» քաղաքականությամբ, որն, այսպես ասած, սերտաճած չէ բիզնեսին, այսինքն՝ պատգամավորներ, որոնք բիզնեսմեն չեն, եւ ամեն ինչ կարգին է արդեն ոչ միայն թղթով՝ ինչպես կասեր նույն Սերժ Սարգսյանը, այլ նաեւ «ճշտով»:

Մեծահարուստները պետք է կողմնորոշվեն, թե որն է «ճիշտը»՝ ընդունե՞լ առաջարկը, թե՞ մնալ «խրամատում» եւ կրել պատասխանատվությունը: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ նրանք չգիտեն, թե ով է լինելու դատավորը, այսինքն՝ ճիշտը որոշողը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը հանձնարարել է ակտիվացնել դիվերսիաները ՆԱՏՕ-ի երկրների դեմ. WSJ14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվըՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԶելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցինԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԻնձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. ՀարությունյանԻրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ արդար և արժանապատիվ համաձայնության հասնել. ԱրաղչիՄեքենա չկայանել. Դեմիրճյան փողոցում գծանշումներ են իրականացվելուՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին․ oxu. azՈւշակով. Ուիթքոֆը նշել է եվրոպացիների և Կիևի նոր մոտեցումները կարգավորմանըԼիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՈւշակով. Պուտինը Ուիթկոֆի հետ քննարկել է եռակողմ բանակցությունների վերսկսումըՄիրզոյանն անդրադարձել է TRIPP-ի բաժնեմասը Թուրքիային վաճառելու մտահոգությանըՆոր մեղադրանք՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ․ երկու դրվագ է առաջադրվելՏավուշում փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերվել․ վարորդը խոստովանել է՝ 3 ծառ է հատելԳազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ ՄիրզոյանԱբովյանում թմրամիջոցների իրացման կասկածանքով 42-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նա 22 փաթեթ էր տեղադրել տարբեր հասցեներումՄիրզոյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման և խաղաղության գործընթացի մասինԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ մեզ հայտնի չէ․ ՄիրզոյանՉգիտեմ՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվե՞լ է, փախե՞լ, թե՞ դիտավորյալ եկել․ ՄիրզոյանՉեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ՄիրզոյանTRIPP-ի անվտանգությունն ու որոշումները կմնան Հայաստանի վերահսկողության ներքոՀայաստանի քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով անցնելու կարգը դեռ հստակեցված չէԿնոջը սպառնացել է դանակով, ապա տարածել մերկ լուսանկարները․ նախաքննությունն ավարտվել էԱնկարգությունների պատճառով Միլան է ուղարկվել 500 զինվորականԹՐԻՓՓ․ ի՞նչ է սպասվում Հայաստանին. Ադրբեջանը ձգտում է խորացնել կապերը ՆԱՏՕ-ի հետԶելենսկին պատրաստ է սառեցնել պատերազմը առաջնագծումՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 21-ինԻրանը Հորմուզում նավագնացության վրա ազդելու իր կարողությունը որակել է որպես աննախադեպԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու նախագծինԱրամ Վարդևանյան․ Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջԱդրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք․ ՄիրզոյանՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխուանաՈւիթքոֆը հույս ունի, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունըՏղամարդը շուրջ 2 տարի բրոնխում է պահել հինգ ոսկե ատամով պրոթեզըԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըԼիվերպուլում կբացվի The Beatles-ի հսկայական թանգարան․ այն 4 անգամ մեծ կլինի ներկայիս թանգարանիցԻրանը հայտարարել է հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման իր պատրաստակամության մասին#ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերինՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըFrance Football-ը սահմանել է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակ» մրցանակը․ հայտնի են հավակնորդներըԶենք և զինամթերք TRIPP-ի երթուղով չեն տեղափոխվի․ ՄիրզոյանՄակրոնը մտադիր չէ Ֆրանսիայում արտակարգ դրություն հայտարարել բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառովTelegram-ում Անահիտ Ավանեսյանի անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվՖրանսիան պառակտված է․ ո՞վ է պատասխանատու անկարգությունների համար և ի՞նչ դասեր պետք է քաղել դրանցիցԱռաջիկա կիրակի ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ են․ խոշոր համայնքերում որ ուժերը կպայքարեն իրար դեմԱվստրալացի պատգամավոր Հելեն Հեյնսը ավտոմեքենայի վրաերթի հետևանքով կորցրել է երկու ոտքըԱդրբեջանի համար պարտադիր ուժ ունեցող թուղթ կա՞, որը Հայաստանին էլ փոխադարձ անխոչընդոտ անցում է երաշխավորում. Խաչատրյան
Ամենադիտված