Հրանտ Մելքումյանը Եվրոպայի առաջնության առաջատարից հետ է կես միավորով
Սպորտ
Կայացան Եվրոպայի շախմատի անհատական առաջնության 4-րդ տուրի պարտիաները: Մրցաշարի առաջատարների խմբում ընթացող Արտաշես Մինասյանը պարտություն կրեց Յուրի Կուզուբովից:
4-րդ տուրում մեր ներկայացուցիչներից հաղթանակներ տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Արամ Հակոբյանը, Արման Միքայելյանը և Դավիթ Միրզոյանը:
4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը սկսեց միանձնյա գլխավորել է Յուրի Կուզուբովը: 18 շախմատիստ, որոնց թվում է Հրանտ Մելքումյանը, առաջատարից հետ են մնում կեսական միավորով:
Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը և Արման Միքայելյանը վաստակել են 3-ական միավոր:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ