Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Ինչու Հայաստանն իրանցիների համար այլևս գրավիչ չէ

Հրապարակումներ

Կրկին ամառ է, իսկ դա նշանակում է, որ սկսվում է համաշխարհային տուրիզմի ոսկե սեզոնը: Ի դեպ` այստեղ «ոսկե» եզրույթը հարկավոր է ընկալել բառացիորեն, քանի որ այս ոլորտում շրջանառվող միլիարդներն ուղղակի սահմաններ չեն ճանաչում. տուրիզմն այսօր համաշխարհային տնտեսության հիմնասյուներից մեկն է հանդիսանում: Սա, իհարկե, հիանալի է, սակայն հարցը, թե Հայաստանն այս պարագայում որքանով է կարողանում օգուտներ քաղել կամ իր տեղը գտնել տուրիզմի համաշխարհային շուկայում, շարունակում է առկախված մնալ օդում: Ունենալով ոչ այնքան վատ հնարավորություններ` մենք այսօր դուրս ենք մնացել ոչ միայն համաշխարհային մրցակցությունից, այլև` տարածաշրջանային. բավական է դիտարկել Վրաստանի ու Ադրբեջանի համապատասխան ցուցանիշները մեր նույն ցուցանիշների ֆոնին, որպեսզի պարզ դառնա, որ մեր վիճակն, իրոք անհույս է:

Ճիշտ է` այս ամենը բնավ չի խանգարում մեր համապատասխան գերատեսչություններին՝ տեղն եկած տեղը գեղեցիկ թվեր նկարել ու ասել, թե Հայաստանում ամեն տարի զբոսաշրջիների թիվն անցնում է, ասենք, միլիոնից, սակայն բոլորս էլ գիտենք, որ այդ միլիոնը կամ միլիոնները գոյություն չունեցող թվեր են. Հայաստանն այսօր նույնիսկ մեր իրանցի բարեկամների համար գրավիչ չի դիտարկվում, ուր մնաց՝ հրապուրիչ դիտարկվի, ասենք, թաիլանդներում կամ ճավաներում հանգիստ անցնակցնել սիրողների համար: Կարճ ասած` այսօր Հայաստանը դարձել է տուրիստական անապատ: Հարց է առաջանում` ինչո՞ւ: նախ՝ պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր մեծ ճանապարհ սկսվում է առաջին քայլից, ու եթե մենք ցանկանում ենք ինչ-որ բան փոխել այս ոլորտում, պետք է թիրախային հստակ ծրագիր մշակենք:

Մեզ համար այսօր ամենամատչելի կլիենտուրան բնակվում է հարևան Իրանում: Բայց ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ նույնիսկ նրանց համար՝ մենք այլևս գրավիչ չենք: Իսկ ինչպես լինենք, երբ նույնիսկ մատչելի, բայց միևնույն ժամանակ՝ մաքուր ու կոկիկ հյուրատներ չկան: Խնդիրն այս՝ հատկապես ցցուն է արտահայտված մարզերում` ասենք, նույն Սյունիքի մարզում: Չմոռանանք, որ Հայաստան ժամանող իրանցիներից շատերն իրենց ոտքը հենց առաջինը դնում են, ասենք, նույն Կապանում, փորձում շունչ քաշել ու հասնել Երևան: Ու հենց այդտեղ էլ ամեն բան փչանում է. կեղտոտ հյուրատներ, կեղտոտ ու թանկ կացարաններ և այլն: Մի խոսքով` իսկական Մոզամբիկ: Այնինչ, եթե թիրախավորված քաղաքականություն վարվեր, մարզերի զարգացման հստակ ու լավ մշակված ինչ-որ ծրագիր կյանքի կոչվեր, ապա ակնհայտ է, որ այս խնդիրն ուղղակի չէր լինի. նույն Սյունիքին այսօր սոցիալապես շատ ավելի բարձր մակարդակի վրա կգտնվեր, եթե, դիցուք՝ լուծված լինեին նույն հյուրատների կամ մատչելի հյուրանոցների խնդիրները. պետք էր ի թիվս այլ բաների՝ շեշտը դնել նաև ծառայությունների, սպասարման որակի զարգացման վրա: Այնինչ՝ նույնիսկ խալխի աչքից հեռու միզելու տեղ չունեն մարդիկ, ուր թե՝ քնելու: Ի դեպ՝ նույն Կապանի հետ կապված մեկ հարց է առաջանում` իսկ ի՞նչն է խանգարում նույն քաղաքային իշխանություններին՝ տեղում լուծել նմանատիպ հարցերը: Եթե մի փոքր կրեատիվ մոտեցում ցուցաբերվի, ապա շատ հեշտորեն կարելի կլինի վերոհիշյալ հարցին լուծում տալ ու ձեռքի հետ էլ՝ քաղաքային բյուջեն հարստացնել: Բայց ի՞նչ արած. կրեատիվությունը մեզ բնորոշ չէ…

Դե, իսկ մնացյալ խնդիրների մասին՝ խոսելն իսկ ավելորդ է, քանի որ դրանց մասին խոսվել է բազմաթիվ անգամներ ու գրվել շատ. Հայաստանում այսօր զուտ օբյեկտիվորեն՝ տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ չկան ու ոչ էլ ցանկություն՝ թեկուզ զրոյից՝ դրանք ստեղծելու. ահա թե ինչումն է խնդիրը: Իսկ միգուցե ստեղծե՞նք…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված