Գևորգ Ղազարյանն` իր մարզավիճակի մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն, ով չնայած վնասվածքի պատճառով բաց կթողնի Հայաստանի առաջիկա ընկերական հանդիպումը, նեկա գտնվեց նախախաղյան ասուլիսին:
Լուրեր.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը լրագրողների հետ զրույցում ասաց.
«Օրեցօր ավելի լավ եմ ինձ զգում: Մոտավորապես մեկ ամսից կգնամ Գերմանիա՝ շարունակելու բուժումս, հետո կմիանամ թիմիս և կշարունակեմ բուժվել այնտեղ: Հուսով եմ՝ սեպտեմբերին կսկսեմ խաղալ»:
Ֆուտբոլիստը նաև շնորհակալություն հայտնեց ՀՖՖ-ին՝ ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ղազարյանը շնորհակալություն հայտնեց նաև ակումբին «Մարտիմու»-ին, ստեղծված իրավիճակին ըմբռնումով մոտենալու համար:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը