Հայաստանի հավաքականի խոշոր` 5:0 հաշվով հաղթանակը (տեսանյութ)
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականը Հանրապետական մարզադաշտում ընկերական խաղի շրջանակներում ուժերը չափեց Սենթ Քիթս և Նևիսի հավաքականի հետ:
Մեր ազգային ընտրանին առավելության հասավ 5:0 հաշվով: Հանդիպման 20-րդ րոպեին Արտակ Գրիգորյանի փոխանցումից հետո Ռուսլան Կորյանը բացեց հաշիվը:
Տասը րոպե անց մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց իր թիմի գոլային առավելությունը, իսկ 40-րդ րոպեին Մխիթարյանը նաև իր երկրորդ գոլը խփեց:
Գոլի հեղինակները` Կորյունն ու Մխիթարյանը մասնակցեցին միայն առաջին խաղակեսին: Նրանց փոխարինեցին Արթուր Սարկիսովն ու Տիգրան Բարսեղյան:
Սարկիսովը հանդիպման 68-րդ րոպեին հաշիվը դարձրեց 4:0 հօգուտ Հայաստանի ընտրանու: Խաղավարտին Արտակ Եդիգարյանը խփեց մերոնց 5-րդ գոլը:
Նշենք, որ մեր ազգային Աշխարհի 2018 թ-ի առաջնության որակավորման փուլում հունիսի 10-ին կհյուրընկալվի Մոնտենեգրոյի ընտրանուն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը