Մխիթարյանը` հաղթանակի և Մոնտենեգրոյի դեմ կայանալիք խաղի մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղի շրջանակներում 5:0 հաշվով հաղթեց Սենթ Քիթս և Նևիսի հավաքականին:
Հենրիխ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում խոսեց այդ խաղի և Մոնտենեգրոի դեմ կայանալիք դիմակայության մասին:
«Չէի ասի, թե բարձրակարգ մրցակից է, բայց այն առումով է լավ, որ փորձում էինք արագ խաղալ: Մեզ համար այնքան էլ կարևոր չէր շատ գոլ խփելը, մեր համար կարևոր էր ճիշտ խաղալը, որը պետք կգա Մոնտենեգրոյի դեմ խաղին:
Մարդիկ կկարծեն, որ այս հաղթանակը մեզ շատ բան է տալիս, բայց ոչինչ չի տալիս, քանի որ պետք է այս խաղից հետո վերլուծել և տեսնել, թե որտեղ ենք լավ խաղացել, որտեղ` վատ: Պետք է փորձենք ամեն ինչ անել, որ Մոնտենեգրոյի դեմ խաղին ավելի պատրաստված լինենք:
Մոնտենեգրո ենք մեկնելու, որպեսզի հաղթենք: Հեշտ խաղ չի լինելու: Բայց պատրաստվում ենք, դեռ ժամանակ ունենք: Չի լինելու այն խաղը, որը եղավ այստեղ` Հայաստանում, լինելու է էլ ավելի հետաքրքիր ու դժվար խաղ: Բայց հույս ունեմ, որ այս խաղից հետո լավ կվերլուծենք ու կպատրաստվենք առաջիկա խաղին:
Շատ լավ էի ինձ զգում թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, պարզապես մարզիչը ճիշտ համարեց, որ խաղամ մեկ խաղակես»,- ասաց ֆուտբոլիստը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը