Աղջկան փախցրել են, հայրը կրակ է բացել փեսայի տան ուղղությամբ
Հասարակություն
Երեւանի Օհանովի 2-րդ շենքում մայիսի 29-ին երեկոյան ժամը 21.30-ի սահմաններում կրակոցներ են հնչել:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանություն ահազանգած կինը պատմել է, որ անծանոթ մի տղամարդ հրացանով կրակում է իրենց դռանն ու պատուհանին:
Իրավապահները շենքի մոտ հայտնաբերել են որսորդական հրացանի պարկուճ: Նմանատիպ պարկուճ է հայտնաբերվել նաեւ շենքի բնակարաններից մեկի մուտքի մոտ:
Ոստիկանները պարզել են, որ բնակարանի տիրոջ որդին նույն օրը մի աղջկա հետ փախել էր: Իրավապահների տեղեկություններով տանտիրոջ որդու հետ աղջիկը կամավոր էր փախել, անգամ դա փաստող գրություն էր թողել տանը: Աղջկա հայրն էլ վրդովված կրակել էր տղայի տան դռանն ու պատուհանին:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը