Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ին Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում Երևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն է Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Կիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո Զելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համար 

Թրամփը գրոհում է. ի՞նչ կլինի հետո

Հրապարակումներ

Արաբական մի շարք երկրների՝ Բահրեյնի,Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի կողմից Քաթարի նկատմամբ իրականացրած դեմարշը դարձել է միջազգային մամուլի ու հեղինակավոր վերլուծաբանների թիվ մեկ քննարկման առարկան. արաբական աշխարհը փոթորկվում է:

Հարցերը, որոնք առաջ են գալիս՝ այս ամենի հետ կապված,պետք է նկատել,բավական շատ են: Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց հիմա, ի՞նչ նախապատճառներ են ընկած  այս ամենի հիմքում, արդյոք Թրամփի մերձավորարևելյան վերջին շրջագայությունը որևիցե կապ ունի՞ տեղի ունեցածի հետ և, ամենագլխավորը, ո՞ւմ դեմ է իրականում այս ամենն ուղղված, արդյոք միայն Քաթարի՞,թե՞ նաև նրա հետ հարաբերություններ կառուցող այլ երկրների:

Նախ՝ ակնհայտ է,որ այս ամենում չտեսնել արևմտյան հետք,չտեսնել Վաշինգտոնի մատն,ուղղակի կուրության նշան կլիներ. միայն Թրամփի տարածաշրջան այցի ու տեղի ունեցածի միջև առկա ժամանակային ինտերվալը բավարար է՝ հասկանալու, որ սա իրականում Արևմուտքի կողմից մի շարք արաբական երկրների ձեռամբ Քաթարի դեմ դավադրություն է,որի հասցեատերը ոչ միայն Դոհան է,այլև Թեհրանը: Բանն այն է,որ Քաթարն Իրանի համար յուրատեսակ պլատֆորմի դեր էր կատարում արաբական աշխարհում վերջինիս շահերի առաջ մղման համար:Քաթարը ևս հաճույքով էր համագործակցում Իրանի հետ՝ի հակակշիռ ազդեցիկ արաբական երկրների՝այդպիսով փորձելով հակակշիռ ստեղծել Սաուդյան Արաբիային: Ավելին՝ Քաթարի ղեկավարը մի առիթով հայտարարել էր, թե Իրանը միակն է, որ կարող է մրցակցել Սաուդյան Արաբիայի հետ: Նման հայտարարությունները, բնականաբար, չէին կարող անհետևանք մնալ,մանավանդ,որ արաբական  աշխարհում առաջնության համար պայքար մղողների պակաս չի զգացվում. սուննի մեծամասնության համար իսկական խայտառակություն է, երբ ինչ-որ մեկի կողմից շիա մահմեդական երկիրը դիտարկվում է որպես մահմեդական աշխարհում եղանակ ձևավորող ու այն էլ. սա իսկական ապտակ էր Պարսից ծոցի երկրների խորհրդի երեսին՝խորհուրդ,որն անմիջականորեն ղեկավարվում է Վաշինգտոնի կողմից:

Եվ ահա ԱՄՆ-ն փորձում է խաղալ հենց այս հակասությունների վրա՝ սեփական ազդեցությունն է՛լ ավելի տարածելու  տարածաշրջանում ու Մերձավոր Արևելքը կատարելապես խամաճիկային տարածաշրջան դարձնելու համար:  Հետաքրքրականն այստեղ այն է,սակայն,որ Քաթարը ոչ մի կերպ տարածաշրջանում հակաամերիկանիզմի կենտրոն չի կարելի համարել. այս երկրում տեղակայված են ամերիկյան զորքեր,որոնք չափազանց կարևոր դերակատարություն ունեն Պարսից Ծոցի տարածաշրջանը վերահսկողության տակ պահելու տեսանկյունից: Այլ կերպ ասած՝ Քաթարը ԱՄՆ ազդեցության տակ գտնվող երկիր էր,ուստի բացառված չէ,որ Դոհայի դեմ նման դեմարշը գլխավորապես պայմանավորված լինի հենց Իրանով ու Թրամփի օրոք սկիզբ առած ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաձևումներով. Քաթարի ցանկությունը՝ լավ հարաբերությունների մեջ գտնվելու Իրանի հետ,ըստ էության, չներվեց այդ երկրին:

Իհարկե, արաբական աշխարհում խմորվող նոր ինտրիգը դեռևս հեռու է լիարժեքորեն բացահայտվելուց, դեռևս վաղ է հստակորեն ասելու,թե ինչի կհանգեցնի այս  ամենը,բայց որ սրանով ևս մեկ անգամ ապացուցվում է արաբական աշխարհում առկա արմատական հակասությունները, միանշանակ է. դրանք երկրներ են,որոնք ունեն տարբեր նպատակներ,շահեր ու երբեք չեն միավորվի, բացառությամբ,եթե այդ ենթադրյալ միավորումը չկայանա ամերկյան դրոշի ներքո՝ծառայեցվելու Իսրայելի շահերին:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. Զաքարյան
Ամենադիտված