Արտակարգ դեպք Շիրակամուտ գյուղում
Հասարակություն
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի բնակիչ, 28-ամյա Սոֆյա Մարուքյանին, ով պետք է ծննդաբերեր, Պառնի գյուղից շտապ անհրաժեշտություն է առաջանում տեղափոխել Գյումրի քաղաքի «Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ: Ավտոմեքենան, որով հղի կնոջը տեղափոխում էին Գյումրի, ճանապարհին խափանվում է ու կնոջ վիճակը գնալով սկսում է վատանալ: Բարեբախտաբար, նշված տարածքում ծառայություն կատարելիս են լինում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ոստիկանության կապիտան Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրող հետ զրույցում հղի կնոջ ազգական Ռիմա Պետրոսյանն ասում էր. «Երևի մեր բախտից էր, որ այդ պահին այդտեղով անցնում էին ճանապարհային ոստիկանները, ովքեր մոտենալով մեզ ու իմանալով, թե ինչն ինչոց է Տ. Քոթանջյանի գլխավորությամբ իրենց ծառայողական ավտոմեքենայով Ս. Մարուքյանին ապահով հասցրեցին Գյումրի»:
Առավել մանրամասն՝ shamshyan.com-ում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը