Լոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ) Կիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Բեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) ԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. Մելոյան ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսը 

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ՌԴ խորհրդարանի երկու պալատների փոխնախագահների հետ

Հասարակություն

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզում հունիսի 5-8-ը տեղի ունենալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաքում գտնվող հայկական պատվիրակությունը Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ հունիսի 5-ին հանդիպումներ է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Ֆյոդորովի եւ Պետական դումայի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Ժուկովի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպումներին մասնակցել են ռուսական կողմից` ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի անդամներ Ն. Ռիժկովը, Ի. Չերնիշենկոն, Ռ. Զինուրովը, ՊԴ պատգամավորներ Վ. Վոդոլացկին, Ի. Շուբինը, Ա. Կոբիլեւը եւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Ի.Վոլինկինը, հայկական կողմից` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հ. Բաբուխանյանը («ՀՀԿ» խմբակցություն) , Ջ. Բաղդասարյանը («ՀՀԿ» խմբակցություն), Տ. Ուրիխանյանը («Ծառուկյան» խմբակցություն), Տ. Միքայելյանը («Ծառուկյան» խմբակցություն) , Է. Մարուքյանը («Ելք» խմբակցություն), Ա. Սարգսյանը(«Ելք» խմբակցություն), Ա. Միրզոյանը («Ելք» խմբակցություն), Ա. Վարդանյանը («ՀՅԴ» խմբակցություն) եւ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վ. Տողանյանը:

ՌԴ խորհրդարանի երկու պալատների փոխնախագահների հետ հանդիպումների ընթացքում զրուցակիցները նշել են, որ հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունը երկկողմ հարաբերությունների լայն ներկապնակի կարեւորագույն բաղադրիչներից է, որում հատուկ դեր ունի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը:

Հայ եւ ռուս գործընկերներն արձանագրել են, որ խորհրդարանական ընտրություններից հետո սա առաջին հանդիպումն է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում եւ շնորհավորել են միմյանց ընտրվելու եւ բարձր վստահություն վայելող ընտրությունների անցկացման կապակցությամբ: Հայ պատգամավորները հավաստիացրել են, որ նոր ձեւավորված հայկական խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը շահագրգիռ են գործընկերների հետ համագործակցելու հարցում: Հանձնաժողովականները շնորհակալություն են հայտնել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ կազմին, որը երկարամյա գործունեության շնորհիվ լուրջ ներդրում է ունեցել համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացման եւ հարաբերությունների ընդլայնման գործում:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Ֆյոդորովի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցները փաստել են, որ ներկայում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը կրում է դաշնակցային բնույթ եւ հիմնված է երկու երկրների երկարաժամկետ շահերի վրա: Այն ամրապնդված է բազմաթիվ պայմանագրերով եւ համաձայնագրերով, որոնք ապահովում են երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը: Հանդիպման ընթացքում քննարկումներին ակտիվ մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Արամ Սարգսյանը:

Պետդումայի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Ժուկովի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել տնտեսական համագործակցությանը, ներդրումների ծավալներին, ինչպես նաեւ Ռուսաստանում բնակվող հայազգի քաղաքացիների խնդիրներին եւ ազգային շարժումների հակադարձմանը վերաբերող մի շարք հարցերի:

Պատգամավորները վստահություն են հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությունը կարեւորագույն դեր կխաղա երկու երկրների տնտեսությունների զարգացման գործում` միջտարածաշրջանային կապերի զարգացման ներուժի հետ համատեղ:

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը առանձնապես կարեւորել է համագործակցությունը միջազգային ասպարեզում` ընդգծելով Ռուսաստանի կառուցողական դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում, Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում: Կողմերն անդրադարձել են Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին, որը նախկինում եւս բարձրացվել է այս հանձնաժողովի հարթակում:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ միջոցառումների անցկացմանը: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- իր խոսքում ընդգծել է միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահը:

Հայանպաստ գործունեության, ինչպես նաեւ «Հայաստանի մարզեր եւ Ռուսաստանի ռեգիոններ» հանրագիտարանի հրատարակման առթիվ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին հայ պատվիրակները հանձնել են ՀՀ վարչապետի հուշամեդալ:

Հանդիպումների ավարտին հայկական պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ Միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստի անցկացման համար եւ վստահություն հայտնել, որ այն հարաբերությունների զարգացման ճանապարհին առաջիկայում եւս զգալի նպաստ կբերի եւ կբարձրացնի միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների մակարդակը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) Խամենեին ասել է, որ Արաբական ծովը շուտով կմաքրվի թշնամու ուժերիցԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. ՄելոյանԻրանը հերքել է իր մասնակցությունը բրիտանական բազայի վրա ահաբեկչական հարձակման փորձինՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանՀրապարակվել է այն եմենցիների թիվը, ովքեր հունիսից ի վեր լքել են իրենց տները՝ հակամարտության սրման պատճառովԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել էԼուկաշենկոն գյուղատնտեսությունում «լուրջ մոբիլիզացիայի» կոչ է արել #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսըԷդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանըԵրևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելԵրևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցովԿիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվելԵրեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»Bloomberg. Վիետնամը և Պանաման կարող են հանվել ԵՄ հարկային սև ցուցակիցՕլանդը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի հուսալիությունըՀայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասինԱղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգըՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԼեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանինԱռաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն ՊապիկյանՓաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենինՆիդեռլանդները տասը միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման համարՀռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերովԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի ՀայաստանԻսպանացի օդերևութաբանները անցած ամառը անվանել են վերջին մեկուկես դարի ամենատաքըՀայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալPolitico. ԵՄ կուսակցությունը սկսում է անհատական ​​անդամակցություններ վաճառել տարեկան 20 եվրոյովԳնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կաՈւկրաինայում տղամարդը խուսափել է զորակոչից՝ պարապլանով թռչելով դեպի ՄոլդովաՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
Ամենադիտված