ՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վիկտոր Սողոմոնյանին Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանի քաղաքապետարանի տնկարան #ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ Հունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Խոշոր վթար Լոռիում․ բեռնատարի և «Honda»-ի բախման հետևանքով 4 մարդ է վիրավորվել, երեքին հիվանդանոց են տեղափոխել պարեկները Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակիցը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ #ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են Կենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում Մակրոնը փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան Վերացվել է «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք կոլայի համով» արտադրատեսակի արտադրության կասեցումը 

«Ժամանակ». Սերժ Սարգսյանի շրջապատը Կարեն Կարապետյանին ցույց է տալիս դռան տեղը. որոշումն արդեն կայացվել է

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

««Ժամանակ»-ին տված հարցազրույցում Էդուարդ Շարմազանովն ասել է, թե 2018-ին վարչապետ կլինի նա, ով, ՀՀԿ-ի կարծիքով, կարող է լավագույնն իրականացնել անվտանգության դոկտրինը: ՀՀԿ խոսնակի ասածին դժվար է հակափաստարկ բերելը, որովհետեւ, ինչքան էլ անորակ լինի Հայաստանի իշխանությունը, դրա ձեւավորման հիմքում առաջնայինը լինելու է անվտանգության բաղադրիչը: Այլ կերպ չի կարող լինել մի երկրի պարագայում, որն ունի չկարգավորված հակամարտություն եւ փակ սահմաններ իր երկու հարեւանների հետ:

Երբ առաջին պլան ենք բերում անվտանգության հարցը, պարզ է դառնում, որ Շարմազանովն, ըստ էության, խոսում է Սերժ Սարգսյանի վարչապետական հեռանկարի մասին ու նույն այդ հեռանկարը բացառում է Կարեն Կարապետյանի համար:

Կարեն Կարապետյանի կերպարն ու անվտանգության խնդիրն առհասարակ չեն մեկտեղվում, որովհետեւ վարչապետության յոթ-ութ ամիսներին մենք այդպես էլ չենք լսել, թե ԼՂ խնդրի կարգավորման կամ հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ինչ տեսլական ունի Կարապետյանը: Արտաքին քաղաքականության ընդամենը մեկ հարցի է անդրադարձել Կարեն Կարապետյանը եւ, ըստ էության, ասել է, որ Հայաստանի եվրասիականացումն այլընտրանք չունի:

Իհարկե, նույն «գծի» մեջ է նաեւ Կարապետյանի «մրցակից» Սերժ Սարգսյանը, սակայն նա այնքան փորձառություն ունի, որ իր «եվրասիականությունը» ներկայացնում է որպես մոսկովյան պարտադրանք, ճնշում, որոնց նա տրվել է` իբրեւ թե անվտանգության գլխավոր խնդրում` ԼՂ հարցում, սպառնալիքները չեզոքացնելու նպատակով:

Բացի այդ, Սարգսյանն, ի տարբերություն Կարապետյանի, փորձում է դիվերսիֆիկացնել անվտանգության հարցը: Համենայնդեպս, Եվրամիության հետ նոր պայմանագիրն ասոցացվում է ոչ թե Կարապետյանի, այլ Սարգսյանի անձի հետ, ով հաճախ է սիրում Բրյուսելում լուսանկարվել եվրոպական պաշտոնյաների հետ: Ի դեպ, նույն ֆոտոսեսիաների հարցում` Կարապետյանն անհամեմատ զիջում է Սարգսյանին եւ իր ակտիվում ունի համատեղ մի քանի լուսանկար Մեդվեդեւի եւ եվրասիական մի քանի դիկտատորների «կասիրների» հետ:

Երբ Էդուարդ Շարմազանովն ասում է, թե 2018-ին վարչապետ կլինի նա, ով, ՀՀԿ-ի կարծիքով, կարող է լավագույնը իրականացնել անվտանգության դոկտրինը, ապա պարզորոշ ակնարկում է, որ ՀՀԿ-ն արդեն կայացրել է որոշումը` վարչապետության հեռանկար բացելով Սերժ Սարգսյանի համար եւ ցտեսություն ասելով Կարեն Կարապետյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիան խոստացել է շարունակել պարետային ժամի պրակտիկան որոշ քաղաքներումՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վիկտոր ՍողոմոնյանինՊեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանի քաղաքապետարանի տնկարանԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Սի Ծինփինի հետ քննարկել Ուկրաինայի հարցը#ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստՀունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիրՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԽոշոր վթար Լոռիում․ բեռնատարի և «Honda»-ի բախման հետևանքով 4 մարդ է վիրավորվել, երեքին հիվանդանոց են տեղափոխել պարեկներըԶելենսկին խնդրել է Ռուբիոյին վերականգնել Starlink/Starshield-ին հասանելիությունըReuters․ Անկարգությունների պատճառով զորքեր կուղարկվեն Միլան Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակիցը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ#ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել ենAxios-ը հաղորդել է Ուիթկոֆի՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո ՌԴ այցելելու ծրագրի մասին Կենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղումՄակրոնը փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ ԶաքարյանՎերացվել է «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք կոլայի համով» արտադրատեսակի արտադրության կասեցումըԾանրորդ Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է երիտասարդների ԵԱ-ի լավագույն մարզիկԹրամփ. ԱՄՆ-ը չի մոռանա ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Իրանի հետ հակամարտության հարցում օգնելուց հրաժարվելը «Տասնյակ տարիներ զրկված են եղել բուժօգնությունից, հիմա բողոքում են մեկ ամիս սպասելուց»․ ՓաշինյանReuters. Ուիթքոֆը և Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններ կանցկացնեն Նորվեգիայում «Արցախի բալիկներ»-ը կրկին փայլեցինՀոկտեմբերի 20-ին էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլևս չի ցանկանում աջակցել Կանադային, Մեքսիկային և Եվրոպային Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար մշտական բնակության ժամկետը կարող է երկարացվել մինչև 8 տարիՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ, տրվել են կարգադրագրեր. Շուկայի վերահսկողության տեսչական մարմինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ իրավիճակը ԼարսումՖրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերիՎենսը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ինԱվտոբուսում տղամարդու և երկու կնոջ միջև վեճի դեպքով նյութերն ուղարկվել են նախաքննական մարմինՈղբերգական դեպք՝ Սյունիքում․ մահացել է 10 ամսական աղջնակԹրամփ․ Ուկրաինայի անունից բանակցությունները պետք է վարի մեկ ուրիշըԿենսաթոշակների և նպաստների 20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականըԿոլումբիայում ռազմական գործողությունների ժամանակ կործանվել է բանակային ուղղաթիռՎայոց ձորում ֆոտոթակարդներն ընձառյուծ են արձանագրելՓիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ․ AxiosԱրմավիրի մարզում «BMW»-ն բախվել է ծառին և հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել էՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՉեխիաՍայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավորԴժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան«Հրապարակ». ՔՊ-ն ընդդիմադիրներին քննադատելու առիթներ է փնտրում Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»«Հրապարակ». ՔՊ-ն փախչում է, «ուժեղները»՝ հետապնդում Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»
Ամենադիտված