Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ) Կիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Բեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) ԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. Մելոյան ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսը Էդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանը Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվել 

ԱԱԾ-ն ձերբակալել է Գեղարքունիքի մարզի դատախազին և ևս 6 հոգու

Հասարակություն

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննված գործերով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառքի միջնորդության և ինչպես դատական իշխանության, այնպես էլ` այլ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր:

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրենց լիազորությունների իրականացման արդյունքում օրենքով սահմանված կարգով ստացված փաստական տվյալները ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու հանձնարարությամբ:

Նշված փաստերի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի, 312-րդ հոդվածի և 313-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնցով իրականացված
նախաքննությամբ ՀՔԾ քննիչների, ԱԱԾ և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված համակարգված, հատուկ պլանավորված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ 2014 թվականի հուլիսի 25-ին Վարդենիս քաղաքի «Սև հողեր» կոչվող թաղամասում գտնվող «Ցուլ» ռեստորանի տարածքում խմբի կողմից զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության, դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գ.Գ.-ի ծնողներն իրենց որդու օգտին գործողություններ կատարելու նպատակով՝ 2015թ. հունիսին 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք են տվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս.Շհոյանին, ով ստացել է կաշառքը սակայն չի կատարել խոստումը, 2015թ. հուլիսի 1-ին Գ.Գ-ն կալանավորվել, ապա դատի է տրվել:

Նույն քրեական գործի դատաքննության ընթացքում մեղադրյալ Գ.Գ.-ի ծնողները Վարդենիս քաղաքի բնակիչ Հ.Կ-ի և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կ.Մ-ի միջոցով գործով վարույթ
իրականացնող՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա.Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք 23.000 ԱՄՆ դոլար կաշառք՝ իրենց որդուն մեղմ պատասխանատվության ենթարկելու, նույն գործով մեղադրյալ՝ իրենց դստեր ամուսին Մ.Կ-ին պատասխանատվությունից ազատելու
նպատակով: Ա.Պետրոսյանը 2016թ. մարտի 18-ին կայացրել է պայմանավորված դատական ակտը:

Գործով մեղադրող դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անօրինական և անհիմն լինելու պատճառաբանությամբ բեկանել է նշված դատական ակտը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Բացի այդ, բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի բնակիչ Զ.Գ-ի անշարժ գույքի կապակցությամբ վճռի պարզաբանում տալու համար Գեղարքունիքի մարզի ընդհանուր
իրավասության դատարանի նախագահ Ա.Պետրոսյանը և նույն դատարանի դատավոր Վ.Վարդանյանը խմբով նշված քաղաքացու ամուսնուց վերջինիս ներկայացուցչի միջնորդությամբ ստացել են 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք, որի արդյունքում դատավոր Վ.Վարդանյանը կայացրել է պայմանավորված ակնհայտ ապօրինի դատական ակտը:

Քրեական գործով կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել են Վարդենիս քաղաքի բնակիչներ Կ.Գ.-ն, Մ.Գ.-ն, Գ.Գ.-ն և վերջին գործով միջնորդ Է.Չ.-ն, ովքեր տվել են խոստովանական ցուցմունքներ: Կաշառք տալուն օժանդակելու համար ձերբակալվել են Վարդենիս քաղաքի բնակիչ Հ.Կ.-ն և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կ.Կ.-ն: Նույն գործով կաշառք ստանալու համար ձերբակալվել է նաև Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս.Շհոյանը:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին և դատավոր Վ. Վարդանյանին կաշառք ստանալու համար որպես մեղադրյալ ներգրավելու, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու թույլտվություն ստանալու մասին ՀՀ Նախագահին առաջարկ ներկայացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազը 05.06.2017թ. միջնորդությամբ դիմել է Արդարադատության խորհրդին, որի՝ նույն օրվա որոշումներով Ա. Պետրոսյանի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են:

Վ. Վարդանյանի վերաբերյալ միջնորդությունները քննարկվելու են 06.06.2017թ.:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) Խամենեին ասել է, որ Արաբական ծովը շուտով կմաքրվի թշնամու ուժերիցԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. ՄելոյանԻրանը հերքել է իր մասնակցությունը բրիտանական բազայի վրա ահաբեկչական հարձակման փորձինՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանՀրապարակվել է այն եմենցիների թիվը, ովքեր հունիսից ի վեր լքել են իրենց տները՝ հակամարտության սրման պատճառովԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել էԼուկաշենկոն գյուղատնտեսությունում «լուրջ մոբիլիզացիայի» կոչ է արել #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսըԷդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանըԵրևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելԵրևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցովԿիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվելԵրեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»Bloomberg. Վիետնամը և Պանաման կարող են հանվել ԵՄ հարկային սև ցուցակիցՕլանդը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի հուսալիությունըՀայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասինԱղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգըՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԼեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանինԱռաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն ՊապիկյանՓաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենինՆիդեռլանդները տասը միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման համարՀռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերովԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի ՀայաստանԻսպանացի օդերևութաբանները անցած ամառը անվանել են վերջին մեկուկես դարի ամենատաքըՀայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալPolitico. ԵՄ կուսակցությունը սկսում է անհատական ​​անդամակցություններ վաճառել տարեկան 20 եվրոյովԳնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կաՈւկրաինայում տղամարդը խուսափել է զորակոչից՝ պարապլանով թռչելով դեպի ՄոլդովաՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՎահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են ԹբիլիսիՀայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿԳասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարան
Ամենադիտված