Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է վա բա՞նկ գնալ

Հրապարակումներ

Երբ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից ու Հայաստանի վարչապետ հռչակվեց Կարեն Կարապետյանը, խոսակցություններն այն մասին, որ սա Հովիկ Աբրահամյանի քաղաքական կարիերայի ավարտն է դառնալու, ակտիվացան: Պետք է խոստովանել, որ այդ խոսակցություններն ամենևին էլ անհիմն չէին թվում, մանավանդ, որ Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հարաբերություններն այնպիսին էին, որ անհնար էր համարվում Աբրահամյանի հետագա  ներգրավվելը ակտիվ քաղաքական կյանքում: Ճիշտ է՝ ոչ ոք միամիտ չէր, որպեսզի կարծեր, թե Հովիկ Աբրահամյանը կարող էր առհասարակ հեռանալ քաղաքական ասպարեզից ու պարփակվել ինքն իր մեջ, սակայն այն, որ Աբրահամյանն այլևս «ձիու վրա» չէր լինելու, անկասկած էր:

Արդեն հայտնի է դարձել, որ Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկ Աբրահամյանն ընտանիքով հեռացել է Հայաստանից: «Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ի տնօրեն Ամբիկ Գևորգյանն, ով, ի դեպ, նույնպես առաջիկայում մտադիր է հեռանալ երկրից, հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Ջոնիկ Աբրահամյանն ընտանիքի հետ արտագաղթել է ու այժմ գտնվում է Ռուսաստանում՝ զբաղվելու այնտեղ ձեռնարկատիրությամբ (թե ում փողերով, անկեղծ ասած, հայտնի չէ. ենթադրելի է՝ նախկին վարչապետի անմիջական աջակցությամբ): Ակնհայտ է, որ այս ամենը չի կարող սովորական զուգադիպություն  դիտարկվել, ու Աբրահամյանի հետ այս կամ այն կերպ կապ ունեցողների շրջանում արտագաղթի՝ հետզհետե  տարածվող «մոդան»  վկայում է շատ կոնկրետ բանի մասին. իրականում չի բացառվում, որ այս ամենի հետևում անձամբ Հովիկ Աբրահամյանը կանգնած լինի, ու միանգամայն հավանական է, որ հենց նա է հիմնական ոգեշնչողը:

Եթե այս ենթադրությունը ճիշտ է, եթե ճիշտ է այն, որ Աբրահամյանի հարազատների արտագաղթը լավ ծրագրված պլանի մի մասնիկ է, ապա անմիջապես մի շատ բնական հարց է առաջ գալիս՝ ի՞նչ պլաններ ունի Հովիկ Աբրահամյանն իրականում և արդյոք այս ամենն ինչ–որ կերպ չի՞ առնչվում նրա քաղաքական նպատակների հետ: Ինչ պլաններ էլ Հովիկ Աբրահամյանն ունենա, անվիճելի է, որ անձամբ արտագաղթելու պլաններ՝ նա չունի: Հետևաբար, չի բացառվում, որ ծայր առած արտագաղթի նպատակը մեկն է. Հովիկ Աբրահամյանը, իր բարեկամ-հարազատներին հեռացնելով Հայաստանից, պատրաստվում է վերջնական գրոհի. Աբրահամյանը վա բանկ է գնալու ու առանց  մարտի՝ քաղաքականությունից չի հեռանալու. 2018-ը սարերի հետևում չէ, իսկ դա մի շրջան է, երբ կրկին լրջագույն ներքաղաքական վերադասավորումներ ու խժդժդություններ են լինելու երկրում՝ հարմար առիթ Հովիկ Աբրահամյանի համար՝ սեփական քաղաքական ամբիցիաները լիովին կամ գոնե մասնակի բավարարելու համար. միգուցե պատահական չէ՞ր, որ միառժամանակ առաջ ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, թե Աբրահամյանը ԱԽ քարտուղարի պաշտոնի վրա աչք ունի: Ճիշտ է՝ հետո հերքվեցին այդ լուրերը, բայց դե հայտնի է, որ առանց կրակ՝ ծուխ չի կարող լինել. լուրերն այդ առնվազն վկայում էին Աբրահամյանի չմարող քաղաքական ամբիցիաների մասին:

Հարցը, թե  Հովիկ Աբրահամյանին, այնուամենայնիվ, կհաջողվի՞ ի վերջո կայուն տեղ զբաղեցնել հայաստանյան քաղաքական երկնակամարում, միգուցե առայժմ մշուշոտ է թվում, բայց որ ինչ-որ բաներ են խմորվում, ինչ-որ բան է կատարվում, անհերքելի է. «յա աջ, յա ձախ», երրորդ տարբերակը չի դիտարկվում...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված