«Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար պատիվ կլինի «Ռեալ»-ի դեմ խաղալը. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությանը, որի շրջանակներում մանչեսթերցիները ուժերը կչափեն Մադրիդի «Ռեալ»-ի հետ:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար պատիվ կլինի «Ռեալ»-ի դեմ խաղալը: Եվրոպական լավագույն ակումբի հետ խաղալը պատվաբեր է Եվրոպայի լիգայի հաղթող յուրաքանչյուր ակումբի համար: Սա մեզ համար հիանալի հնարավորություն է: Իսկ Չեմպիոնների լիգայում հանդես գալը մեր շատ ֆուտբոլիստների համար նոր փորձ կլինի: Նոր մրցաշրջանին պատրաստվելու հատվածը մանչեսթերցիների համար հետաքրքիր կլինի:
Ընկերական խաղ ենք անցկացնելու «Բարսելոնա»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի հետ,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Marca-ն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը