Դա խոստում էր. Ռոնալդուն՝ իր նոր սանրվածքի մասին (լուսանկար)
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր նոր սանրվածքը:
«Դա խոստում էր: Խոստացել էի` եթե հաղթենք Չեմպիոնների լիգայում և ես էլ գոլ խփեմ, ապա կփոխեմ սանրվածքս», – Real Madrid TV-ի հետ զրույցում նշել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում Պորտուգալիայի հավաքականի առաջատարը դուբլի հեղինակ էր դարձել, իսկ մադրդիդյան թիմը «Յուվենտուս»-ին հաղթել է 4:1 հաշվով:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը