Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ» Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Եվրոպան նստած է ադրբեջանական գազի ասեղի վրա. կախվածությունը մեծանում է (տեսանյութ) Փաշինյանը նոր պատերազմով շանտաժի էր ենթարկում ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) «Դու բոլորին շուն ու շանգյալ ես ասում, տականք բառից վիրավորվե՞լ ես»․ Փաշինյանը 6մլն է պահանջում (տեսանյութ) Նարեկ Կարապետյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից. Լավրովը կոշտ հայտարարություն է արել Եվրոպային (տեսանյութ) Կայացավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը «Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման Աբովյան «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու դիմաց 40 հազար դրամ օգնություն են խոստացել․ գործը դատարանում է Երևանի կենտրոնում փոշու մակարդակը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ 

Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ (լուսանկարներ)

Հասարակություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Բերդի և Իջևանի տարածաշրջաններ:

Հանրապետության Նախագահի աշխատանքային այցը մեկնարկել է Կողբի զորամասից, որտեղ նա հանդիպում է ունեցել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Տավուշի մարզպետը և Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ մի շարք համայնքների ղեկավարներ: Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և հանձնաժողովի անդամները Նախագահին զեկուցել են հանձնաժողովի կողմից կատարված և դեռևս ընթացքում գտնվող աշխատանքների, գույքագրված խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին:

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հանդիպման սկզբում նշելով, որ մշտապես կարևորել է աշխատանքը տեղերում, որը հնարավորություն է տալիս անմիջականորեն համայնքում ծանոթանալ եղած խնդիրներին և լուծումներ գտնել, ընդգծել է, որ բոլոր հնարավոր միջոցներով կառավարությունն աջակցելու է, ամուր թիկունք է ապահովելու հողի վրա պինդ կանգնողներին՝ համայնք առ համայնք, ընտանիք առ ընտանիք:

«Մենք ավարտեցինք նախընտրական փուլը, ընտրությունները կայացան, և մենք ստացանք մեր ժողովրդի վստահության քվեն: Հիմա ամբողջ կառավարությամբ, պետական մարմիններով, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներով ձեռնամուխ ենք եղել մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը:

Մեր հանրապետության բոլոր բնակավայրերում խնդիրներ կան, և ակնհայտ է, որ դրանցից շատերը միանման են: Դրանք նույնաձև լուծումներ են պահանջում, բայց հիմնական խնդիրներից մեկը մեր սահմանամերձ բնակավայրերում եղած պրոբլեմների լուծումն է, որովհետև այդ պրոբլեմներին գումարվում են մշտապես տեղի ունեցող հրադադարի խախտումները, որոնք մի կողմից լարվածություն են մտցնում, մյուս կողմից հավելյալ վնասներ են պատճառում մեզ: Այսինքն՝ հավելյալ աշխատանքի անհրաժեշտություն կա: Մենք բավականաչափ արտոնություններ ենք տվել մեր սահմանամերձ համայնքներին: Կցանկանայի հասկանալ, նաև ձեզնից լսել, թե որքանո՞վ են գործում այդ արտոնությունները, օգտակա՞ր են դրանք թե՞ ոչ, ավելի ճիշտ՝ օգտակարության աստիճանն ինչպիսի՞նն է և ընդհանրապես, ի՞նչ կարող ենք լրացուցիչ անել, որպեսզի մեր հայրենակիցներին՝ մեր քաղաքացիներին ու գյուղացիներին, ովքեր կառչած են մեր հողին, ովքեր մնացել են հայրենիքում՝ ակնկալիքով, որ իրավիճակը կփոխվի, ակնկալիքով, որ մենք շատ ավելի արդյունավետ կաշխատենք, կարողանանք այդ մարդկանց ակնկալիքներն արդարացնել:

Մեր կառավարությունն ամբողջովին պատրաստ է տեղերում գործնական աշխատանքի: Կցանկանայինք, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմիններն ավելի ակտիվ լինեն և ավելի իրատեսական:

Գիտեմ, որ հանձնաժողովի առաջին նիստը տեղի է ունեցել մեկ այլ տարածաշրջանում: Պաշտպանության նախարարն ինձ այդ մասին ասել է և ես վստահություն ունեմ, որ այս կառույցն իրականում կարող է օգտակար լինել»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցների հետ նաև շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել մարտական պատրաստականությանը, զրուցել զինծառայողների հետ և նվերներով խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների:

Աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահն այնուհետև Կողբ համայնքում ներկա է գտնվել «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից հանրապետության մարզերում հիմնվող հերթական՝ «ԹՈՒՄՈ Կողբ» կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են «ԹՈՒՄՈ»-ի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, «Յուքոմ» ընկերության և «Կողբ» հիմնադրամի, ինչպես նաև մարզի տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, բարերարներ:

Ծրագրի պատասխանատուների հավաստմամբ, նորաբաց «ԹՈՒՄՈ» կենտրոն կհաճախի շուրջ հազար ուսանող Կողբից, Նոյեմբերյանից, Բերդավանից և շրջակա այլ բնակավայրերից։ Կենտրոնում կիրականացվի «ԹՈՒՄՈ»-ի հիմնական կրթական ծրագիրը: Նախատեսվում է նաև կենտրոնում անցկացնել «ԹՈՒՄՈ»-ի և պաշտպանության նախարարության համագործակցությամբ իրականացվող «ԹՈՒՄՈ-բանակ» նախագիծը՝ ներգրավելով հարևանությամբ գտնվող զորամասի զինվորներին։

«ԹՈՒՄՈ Կողբ»-ի շինհրապարակում ուղիղ տեսակապի միջոցով միջոցառման մասնակիցներին ներկայացվել է «ԹՈՒՄՈ Գյումրի»-ի հիմնանորոգման մեկնարկի արարողությունը:

Նախագահը զրուցել է Կողբ համայնքի բնակիչների և ծրագրի հովանավորների հետ: Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է հարևանությամբ գտնվող Կողբի հիմնական դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, ծանոթացել ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Յուքոմ»-ի նախաձեռնած՝ Հայաստանի կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագրին, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ: Ինժեներական լաբորատորիաները, պատասխանատուների հավաստմամբ, հնարավորություն կտան Հայաստանի շուրջ 1,400 դպրոցներում գործարկել ինժեներական խմբակներ՝ արտադասարանային զբաղվածության ձևաչափով: Ծրագիրը նպատակ ունի նաև նպաստելու աշակերտների շրջանում ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը:

ԻՏՁՄ-ի և «Յուքոմ» ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն, «Յուքոմ»-ը մեծածավալ ներդրումներ է կատարել նախագծի իրագործման նպատակով, ինչի շնորհիվ բազմաթիվ «Արմաթ» լաբորատորիաներ են ստեղծվել. հանրապետության ամբողջ տարածքում ներկայումս գործող 200 ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիա-խմբակներում ներգրավված է շուրջ 4500 երեխա:

Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Կողբի «Արմաթ» լաբորատորիայում սովորող աշակերտների հետ:

Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ շարունակվում է: Նախագահը Նոյեմբերյանից մեկնել է Բերդի տարածաշրջան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Ջուրը և առողջությունը. ինչ ազդեցություն ունի այն օրգանիզմի վրաՀրդեհ է բռնկվել ԹուրքիայումՇվեյցարիան ակտիվացնում է ֆինանսական ոլորտի թվայնացման գործընթացըՄեծ Բրիտանիայում խստացվում են առցանց խարդախությունների դեմ պայքարի միջոցառումներըՄադուրոյի և նրա կնոջ գործով դատական լսումները կսկսվեն 2027 թվականի հունիսին Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՃապոնիայում քննարկում են աշխատաժամանակի կրճատման նոր նախաձեռնությունԳերմանիայում գործազրկության մակարդակը շարունակում է մնալ տնտեսագետների ուշադրության կենտրոնումՄեդալներ՝ շախմատի միջազգային մրցաշարիցԵՄ-ն և Մեծ Բրիտանիան քննարկում են համագործակցության նոր ուղղություններըԴեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԵթե ԱՄՆ-ն խոցի Իրանի կամուրջները կամ էլեկտրակայանները, Թեհրանի պատասխանը խիստ կլինիՆԱՏՕ-ն ուժեղացնում է համագործակցությունը դաշնակից երկրների հետԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՍիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ տեղադրվել են անվտանգային սյուներՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևՓորձագետը նշել է, թե երբ է բնակարանի վարձակալությունն ավելի շահավետ, քան հիփոթեքըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերինԵթե վերահսկողություն չլինի, մարդիկ կհիասթափվեն. Անուշ Պողոսյանը` առողջապահության ապահովագրության մասինՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԵվրոպան նստած է ադրբեջանական գազի ասեղի վրա. կախվածությունը մեծանում է (տեսանյութ)Բարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՈղջունում ենք ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում տեղի ունեցող պատմական տեղաշարժը․ Գերմանիայի ԱԳՆԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՓարիզում ամերիկացի միլիարդատիրոջից գողացել են շուրջ 1,3 մլն եվրո արժողությամբ զարդերով ճամպրուկ Քրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՓաշինյանը նոր պատերազմով շանտաժի էր ենթարկում ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Հարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըՖրանսիան ներկայացրել է պետական բյուջեի խնայողությունների նոր ծրագիրՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինԱվստրալիայում խստացվում են անչափահասների սոցիալական ցանցերից օգտվելու կանոններըԶախարովան սպառնացել է պատժով.ԿԸՀ-ն մերժեց միջնորդությունը․ Կարապետյանը չի կալանավորվի (տեսանյութ)«Դու բոլորին շուն ու շանգյալ ես ասում, տականք բառից վիրավորվե՞լ ես»․ Փաշինյանը 6մլն է պահանջում (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանАТОР-ը գնահատել է Թուրքիայում Կոքսակի վիրուսի հետ կապված իրավիճակը«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՆարեկ Կարապետյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից. Լավրովը կոշտ հայտարարություն է արել Եվրոպային (տեսանյութ)ՆԱՏՕ-ի երկրներից մեկը Լեհաստանին առաջարկել է իրեն փոխանցել Ուկրաինայի համար նախատեսված ՄիԳ-29 կործանիչները Կայացավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը Սևաստոպոլում հայտնել են ԱԹՍ-ների հարձակման մասին
Ամենադիտված