Վարչապետը փոխում է աշխատակազմը
Հասարակություն
ՀՀ կառավարության աշխատակազմում վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումներով կատարվել են նոր նշանակումներ:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Արթուր Սարգսյանը, ով մինչ այժմ զբաղեցնում է Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակվել նաև Վահե Ջիլավյանը, ով զբաղեցնում էր ՀՀ սփյուռքի փոխնախարարի, նախկինում նաև՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնները:
Աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակվել Կարինե Ավետիսյանը, ով զբաղեցնում էր Տարածքային կառավարման և զարգացման նախարարության վերլուծական կենտրոնի ղեկավարի պաշտոնը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով կառավարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Վահե Ստեփանյանը: Վերջինս մինչ այս աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը