Փոթորիկի պատճառով 63-ամյա քաղաքացի է մահացել. մետաղյա թիթեղները թափվել են նրա գլխին (լուսանկարներ)
Հասարակություն
Այսօր Երևանում տեղի ունեցած ուժեղ փոթորկի պատճառով ողբերգական դեպք է տեղի ունեցել:
Ժամը 18:40-ի սահմաններում Երևանի շտապօգնության 1-03 ծառայության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Աէրացիա 12/1 հասցե, ժողովրդին հայտնի Գարդոնի գործարան, որտեղից մարմնական վնասվածքներով Աստղիկ բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին վիրավոր քաղաքացին մահացել է:
Ըստ տեղեկությունների՝ մահացածը Երևան քաղաքի Շիրակի 4-րդ շենքի բնակիչ, 63-ամյա Բաղդասար Չարկիչյանն էր: Նա այցելելիս է եղել նշված գործարան՝ իր փեսային, երբ տանիքից փոթորիկը պոկել և մեծ թվով մետաղյա թիթեղներ է շպրտել ու հարվածել նրան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը