«ՀԺ». Հանդիպել են Սամվել Ալեքսանյանն ու «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանը. սրճարանը շրջապատված էր
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Նախորդ օրը կեսգիշերին Երեւանի «Մարիոթ» հյուրանոցի ավտոկայանատեղին լեփ-լեցուն էր ռուսական պետհամարանիշներով մեքենաներով, իսկ մայթին ամենամոտը կայանված էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Rolls Royse»-ը:
Հյուրանոցի սրճարանը շրջապատված է եղել թիկնապահներով: Սրճարանում մեկ սեղանի շուրջ նստած են եղել Սամվել Ալեքսանյանը եւ «օրենքով գող», «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանը:
Մեր թղթակիցը չի նկարահանել այս տեսարանը, որովհետեւ այնտեղ տիրող մթնոլորտն այնպիսին էր, որ դրանից հետո շատ անորոշ կլիներ թե տեսանյութի ճակատագիրը, եւ թե տեսանկարահանողի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը