Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Դրական տենդենցներ՝ ներքաղաքական կյանքում

Հրապարակումներ

Հետընտրական Հայաստանի ներքաղաքական կյանքում կարծես նոր տենդենցներ են ի հայտ գալիս. արտախորհրդարանական ուժերը փորձում են ակտիվ դերակատարում ունենալ երկրի հասարակական-քաղաքական կյանքում՝ հանգամանք, որը պետք է միանշանակորեն դրական գնահատել, քանի որ ակնհայտ է՝ 6-րդ գումարման Ազգային ժողովը չի կարող լիարժեքորեն արտահայտել հասարակության ամենալայն զանգվածների շահերը՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, որոնցից ամենաառաջինը, թերևս, ԱԺ-ում տեղ գտած ընդդիմադիր ուժերի անհամաչափությունն է իշխանական ուժերի նկատմամբ: Խնդիրն այս, թերևս, է՛լ ավելի է սրվում՝ պայմանավորված հատկապես «Ծառուկյան» դաշինքի անհասկանալի բնույթով, երբ դե յուրե՝ այս քաղաքական ուժը հռչակված է ընդդիմադիր, իսկ դե ֆակտո՝ իր գործունեությամբ այնքան էլ չի համապատասխանում ընդդիմադիր հասկացությանը. այսօր ԱԺ-ում «Ելք»-ը թերևս միակն է, որ հանդես է գալիս իրական ընդդիմադիր դիրքերից:

Իսկ ասվածում համոզվելու համար հարկավոր է ընդամենն աչքի անցկացնել, ասենք, 6-րդ գումարման ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկությունները, որպեսզի պարզ դառնա, որ մոտ 420000 ձայն հավաքած ու ինքն իրեն ընդդիմադիր ներկայացրած քաղաքական ուժն այսօր լիարժեքորեն չի արտահայտում հասարակության ընդդիմադիր հատվածի շահերը. թե՛ ԱԺ նախագահի ընտրության աղմկահարույց պատմությունը, երբ պարզվել էր, որ քվեարկությանը մասնակցած 105 պատգամավորներից 88-ը քվեարկել էր ՀՀԿ-ական Արա Բաբլոյանի օգտին, թե՛, ասենք, ԱԺ փոխնախագահների  ընտրության օրը գրանցված քվեարկությունների արդյունքները (դիցուք՝ Էդուարդ Շարմազանովի թեկնածությանը կողմ էր քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 13-ը, անվավեր էր ճանաչվել 3 քվեաթերթիկ այն դեպում, երբ քվեարկությանը մասնակցած պատգամավորների ընդհանուր թիվը 100-ն էր), թե՛ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը, և թե՛ այլ շատ ու շատ փաստեր ու հանգամանքներ՝ առաջ են բերում շատ կոնկրետ հարցեր. օրինակ՝ այսքանից հետո կարելի՞ է «Ծառուկյան» դաշինքը համարել ընդդիմադիր խորհրդարանական ուժ, թե՝ոչ:

Հաշվի առնելով այն, որ ներկայիս Հայաստանի հասարակության գերակշիռ մեծամասնությունը հիմնականում ընդդիմադիր հայացքների կրող է՝ համաձայն չլինելով իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը, ակնհայտ է դառնում, որ միայն ԵԼՔ-ի ներկայությունը խորհրդարանում՝ չի կարող բավարար համարվել՝ հասարակության շահերը լիարժեքորեն ներկայացնելու համար, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ արտախորհրդարանական ուժերի՝ միասնական ճակատով հանդես գալը դառնում է անհրաժեշտություն:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը, հունիսի 7-ի իր հարցազրույցում խոսելով հետագա գործունեության մասին, հայտարարել էր, որ խորհրդարան չանցած քաղաքական ուժերը պետք է իշխանություններին լսելի դարձնեն հասարակության ձայնը՝ չբացառելով ԱԺ-ից դուրս տեղի ունենալիք զարգացումները. լայն ընդդիմության ձևավորումը հնարավորություն կտա իշխանությունների վրա ազդելու:

Այսպիսով՝ պետք է ամրագրել այն, որ առաջիկայում արտախորհրդարանական ուժերն ակտիվորեն փորձելու են վճռորոշ դեր խաղալ ներքաղաքական կյանքում ու դառնալ հասարակության խոսափողն իշխանությունների առաջ: Բայց անկասկած է նաև այն, որ իրական արդյունքներ գրանցելու ու կենսունակ լինելու համար հարկավոր են լինելու միանգամայն նոր ուժեր, չվարկաբեկված լիդերներ, ովքեր կձևավորեն միանգամայն նոր ու մրցունակ քաղաքական օրակարգ. հներից շատերը, որքան էլ ոմանց համար տհաճ լինի գիտակցելը,  վաղուց սպառվել են ու չեն կարող հավակնել հաղթանակի դափնիներին. հասարակությունն այսօր միանգամայն նոր առաջնոդների կարիք ունի: Մի բան հստակ է ի սկզբանե՝ արտախորհրդարանական ուժերի գործունեությունը պետք է միտված լինի հասարակության ամենաօրհասական խնդիրների լուծմանը, այլ ոչ թե պարզ իմիտացիա հանդիսանա: Իսկ սրան հասնելու համար նոր մոտեցումներ ու թարմ գաղափարներ են անհրաժեշտ. հին մոտեցումներով այլևս առաջ չես գնա:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված