Ընդդիմություն համարվելու չափանիշը կառավարության ծրագրին կողմ կամ դեմ քվեարկելը չէ. Գևորգ Պետրոսյան
Քաղաքական
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այն հաոզման է, որ ընդդիմություն համարվելու չափնիշները չեն պայմանավորվում իշխանության առաջարկած նախագծերին դեմ քվեարկելով. «Ես այն կարծիքին չեմ, որ ընդդիմություն լինել, նշանակում է դեմ քվեարկել իշխանության բերած նախագծերին, այդ թվում և Կառավարության ծրագրին»,-նշեց ԱԺ պատգամավորը:
Հարցին՝ արդյո՞ք «Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի Կառավարության ծրագրին, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց. «Կողմ կամ դեմ քվեարկելով չենք լինելու ընդդիմություն. ընդդիմության չափանիշներն ամրագրված են օրենսդրությաբ և ըստ այդ չափանիշների էլ մենք համարվում ենք ընդդիմություն: եվ հետո, ո՞վ ասաց, որ իշխանությունը չի կարող լավ ծրագիր բերել և ընդդիմությունն էլ մեխանիկորեն պետք է դեմ քվեարկի: Հիմա բացառվա՞ծ է, որ իշխանությունը ներկայացնի ժողովրդաշահ ծրագիր»,-նշեց պատգամավորը՝ խորհուրդ տալով ընդդիմության որակման այլ չափանիշներ չփնտրել:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ