Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ) Կիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Բեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) ԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. Մելոյան ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսը Էդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանը Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվել 

Հայաստանում 11 կազմակերպություն աջակցություն կստանա երեխաների և ընտանիքների սոցիալական ծառայությունների համար

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպություններն աջակցություն կստանան երեխաներին և ընտանիքներին ուղղված սոցիալական ծառայությունների համար Հայաստանի սոցիալական աշխատողների դերը ամրապնդելու և նրանց աշխատանքի ծառայությունները զարգացնելու նպատակով:

«Սոցիալական աշխատողների համագործակցությունը արևելյան գործընկերության երկրներում հանուն սոցիալական փոփոխությունների» ծրագրի շրջանակներում հունիսի 7-ին ներկայացվեցին ենթադրամաշնորհային ծրագրի հաղթող կազմակերպությունները:

2017 թվականի փետրվարին Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան՝ Եվրոպական միության և Ավստրիական համագործակցություն հանուն զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական աշխատողների համագործակցությունը արևելյան գործընկերության երկրներում հանուն սոցիալական փոփոխությունների» ծրագրի շրջանակներում հայտարարել էր ենթադրամաշնորհային մրցույթ ՀՀ մարզերում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար:

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանի խոսքով` ծրագրի հիմնական նպատակն է Արևելյան գործընկերության երկրներում խոցելի բնակչության պաշտպանությանն ու բարեկեցությանը նպաստելը՝ այդ երկրներում սոցիալական աշխատողների դերի ամրապնդման ու սոցիալական աշխատանքի ծառայությունների զարգացման միջոցով:

«Ծրագրի գաղափարախոսությունն ամբողջությամբ համընկնում է սոցիալական ոլորտի ներկա բարեփոխումների հետ, և, ըստ էության, այն օգնում է զարգացնել ընտանիքներին աջակցող ծառայությունները մարզերում՝ համայնքային սոցիալական աշխատանքի միջոցով»,- ընդգծեց Անտոնյանը:

Նա նշեց, որ լավ առիթ է այս օրինակի հիման վրա կոչ անել մյուս հասարակական և բարեգործական կազմակերպություններին, հիմնադրամներին այսուհետ իրենց ջանքերը ուղղել ընտանիքների ամրապնդման և ռիսկերի կանխարգելման ծրագրերին՝ այդպիսով աջակցելով պետությանը իր ներկա քաղաքականության իրականացման հարցում:

Անտոնյանը նաև հավելեց,որ ենթադրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսվում են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների, այլ շահագրգիռ կառույցների մասնագետների կարողությունների ամրապնդում, արդյունավետ ցանցային աշխատանքի, ընտանիքների ամրապնդման ծառայությունների, երեխաներին մատուցվող սոցիալական ծառայությունների մոդելների մշակում և այլն։

«Համագործակցություն հանուն ընտանիքների ամրապնդման» ենթադրամաշնորհային ծրագրի անկախ գնահատող հանձնաժողովը 22 հայտերից ընտրել է 6 առաջարկ` 11 կազմակերպությունների կողմից: Ծրագրերը իրականացվելու են Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Գեղարքունիքի Տավուշի մարզերում, իսկ մի ծրագիրը կիրականցվի Հայաստանի բոլոր մարզերում:

«Համագործակցություն հանուն ընտանիքների ամրապնդման» ենթադրամաշնորհային ծրագիրը «Սոցիալական աշխատողների համագործակցությունը արևելյան գործընկերության երկրներում հանուն սոցիալական փոփոխությունների» տարածաշրջանային ծրագրի բաղադրիչն է, որն իրականացվում է Հիլֆսվերկ Ավստրիա Ինթերնեյշնլ կազմակերպության կողմից Եվրամիության և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և արևելյան գործընկերության երկրների հետ համատեղ:

Ծրագրի շրջանակներում տրամադրվող ենթադրամաշնորհների հիմնական նպատակը ընտանիքների ամրապնդումն ու երեխաների սոցիալական պաշտպանության խթանումն է՝ ՔՀԿ-ների սոցիալական աշխատանքի ծառայությունների մատուցման կարողությունների զարգացման, նրանց սոցիալական բարեփոխումների գործընթացում ներգրավելու, համայնքային մասնակցությունը, միջգերատեսչական, միջկազմակերպական և միջմասնագիտական համագործակցությունը խթանելու միջոցով։

Ենթադրամաշնորհային ծրագրի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ իրականացվելու է Երևանից դուրս՝ հանրապետության մարզերում։

Ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի հունիսին և տևելու է մինչև 10 ամիս:Ենթադրամաշնորհները տրամադրվելու են հետևյալ կառույցներին՝«Արմավիրի զարգացման կենտրոն»-Արմավիրի և Արարատի մարզեր, «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-Սյունիքի մարզ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ - Գեղարքունիքի մարզ, «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» - Կոտայքի մարզ, «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամ-Տավուշի մարզ, «Երեխաների պաշտպանության ցանց»-ՀՀ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) Խամենեին ասել է, որ Արաբական ծովը շուտով կմաքրվի թշնամու ուժերիցԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. ՄելոյանԻրանը հերքել է իր մասնակցությունը բրիտանական բազայի վրա ահաբեկչական հարձակման փորձինՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանՀրապարակվել է այն եմենցիների թիվը, ովքեր հունիսից ի վեր լքել են իրենց տները՝ հակամարտության սրման պատճառովԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել էԼուկաշենկոն գյուղատնտեսությունում «լուրջ մոբիլիզացիայի» կոչ է արել #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսըԷդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանըԵրևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելԵրևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցովԿիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվելԵրեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»Bloomberg. Վիետնամը և Պանաման կարող են հանվել ԵՄ հարկային սև ցուցակիցՕլանդը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի հուսալիությունըՀայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասինԱղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգըՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԼեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանինԱռաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն ՊապիկյանՓաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենինՆիդեռլանդները տասը միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման համարՀռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերովԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի ՀայաստանԻսպանացի օդերևութաբանները անցած ամառը անվանել են վերջին մեկուկես դարի ամենատաքըՀայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալPolitico. ԵՄ կուսակցությունը սկսում է անհատական ​​անդամակցություններ վաճառել տարեկան 20 եվրոյովԳնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կաՈւկրաինայում տղամարդը խուսափել է զորակոչից՝ պարապլանով թռչելով դեպի ՄոլդովաՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՎահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են ԹբիլիսիՀայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿԳասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարան
Ամենադիտված