«Հրապարակ». Գագիկ Բեգլարյանը թոռ է ունեցել, անունն էլ՝ Գագիկ
Հայկական Մամուլ
«Հրապարակ». Տղա թոռ է ունեցել, անունն էլ՝ Գագիկ
Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանն օրերս կրկին թոռ է ունեցել։ Նրա դուստրը՝ Նատա Բեգլարյանը, որդի է ունեցել։ Նա ամուսնացած է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որդու՝ Ռաֆիկ Խանդանյանի հետ։ Վերջինս եւս դատավոր է վարչական դատարանում։ Ռաֆիկ Խանդանյանը եւ Նատա Բեգլարյանն ունեն դուստր, ում հորական մոր անունն են տվել՝ Հռիփսիմե։ Նա ծնվել է 2013թ․՝ զույգի ամուսնության օրը։ Թե ինչպես կկոչեն նորածնին, դժվար չէ կռահել՝ Գագիկ, այլ հարց է, թե որ պապիկի անունն են նրան տալիս՝ նախկին նախարարի՞, թե՞ դատավորի։ Այս պարագայում երկուսը մեկում է։ Ի դեպ, Գագիկի ծնվելն արդեն մտերիմներով հասցրել են նշել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը