Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Սաբոտաժ ընդդեմ վարչապետի՞

Հրապարակումներ

Երեկ Ազգային ժողովում բավականին հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ. արտահերթ նիստի հենց սկզբում «Հանրապետական» խմբակցությունը բավականին անհարմար վիճակի մեջ դրեց  վարչապետ Կարեն Կարապետյանին:

Արտահերթ նիստը ԱԺ-ն հրավիրել էր հենց կառավարության առաջարկով, որպեսզի քննարկեր բավականին կարևոր ու հետաքրքիր այնպիսի նախագծեր, ինչպիսիք են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման կամ 2017-2022թթ. սեփականաշնորհման ծրագրի վերաբերյալ փաստաթղթերը: Նիստի հենց սկզբում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց ընդունել նախագծերի քննարկման այնպիսի ընթացակարգ, որ յուրաքանչյուրի քննարկման համար հատկացվի 90 րոպե ժամանակ: Այդ ռեժիմին ընդդիմացան խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները՝ համարելով, որ նման կարևորագույն նախագծերի քննարկման համար այն շատ քիչ ժամանակ է: Իրականում կառավարությունը օրենքների նախագծերի համար նախատեսել էր օպտիմալ ժամանակ, սակայն ԱԺ-ում այդ մասին հիշեցնել կարծես թե որևէ մեկը հարկ չհամարեց: Դրանով իսկ, թեկուզ անուղղակի կերպով ՀՀԿ–ն «քցեց» սեփական վարչապետին:

Սակայն դժվար թե դա որևէ մեկի մոտ զարմանք առաջացնի, այդ թվում նաև՝ Կարեն Կարապետյանի: Վերջինիս համար նորություն չէ, որ խորհրդարանում նա չունի գեթ մեկ աջակից պատգամավոր, ով նման դեպքերում գոնե կփորձեր վարչապետին պարզերես անել: Թվում է, որ դա կարող էր անել Արփինե Հովհաննիսյանը, ով նաև Կարապետյանի թիմի անդամ է համարվում, սակայն ժամանակներն էլ ցույց տվեցին, որ Հովհաննիսյանը առաջնորդվում է իր շահերի նեղ շրջանակներով և բնավ չի պատրաստվում «փուռը գնալ» հանուն Կարապետյանի: Արդյունքում՝ Կարեն Կարապետյանը խորհրդարանի հետ հարաբերությունների հարցում հայտնվել է շատ անպաշտպան վիճակում: Սակայն Կարապետյանի համար այդ փաստը պետք է մտահոգիչ լինի ոչ թե օրենքների նախագծերի քննարկման և ընդունման ժամանակ, այլ՝ գլոբալ քաղաքական կշռի տեսանկյունից: Երկրի վարչապետը, երկրի իշխող կուսակցության առաջին փոխնախագահը խորհրդարանում հենարան չունի:

Ընտրություններում խաղարկելով Կարապետյանի հաղթաթուղթը, ՀՀԿ հետընտրական շրջանում այդպես էլ վարչապետի հենարանը չդարձավ: Ի դեմս ՀՀԿ խմբակցության՝ նա ստացել է մի մեծամասնություն, որի կեսը հանդես է գալիս տնտեսության ազատականացման բարեփոխումների ցանկացած առողջ նախաձեռնության դիմադրողի դիրքերից, և որտեղ ինքն անձամբ՝ մեծ ներկայացվածություն, հենարան չունի: Այսինքն՝ սա իշխանական կոնյունկտուրայի նույն՝ մեծամասամբ կոճակ սեղմողների թիմն է, որն արմատապես վերափոխելու «ռազմակոչով» Կարեն Կարապետյանը «ներխուժեց» ՀՀԿ վերնախավ: Սա փաստացի ոչ թե նրա, այլ գործող նախագահի մեծամասնությունն է, և այս հանգամանքը չի կարող չկաշկանդել դեռևս գործարար-վարչարարից քաղաքական ֆիգուր չդարձած Կարապետյանին, նրան գոնե նախնական փուլում չդնել Սերժ Սարգսյանից և նրա քաղաքական պլաններից ուժեղ կախվածության մեջ: Կարապետյանը, սակայն, ունի այս քաղաքական պատնեշը ճեղքելու մեկ հիմնական խաղաքարտ. Ռուսաստանի և ռուսաստանահայ գործարար էլիտայի կարծես թե անվերապահ աջակցությունը, որը ներհայաստանյան մակարդակում ձեռք է բերում քաղաքական կշիռ:

 

Ստելլա Խաչատրյան   

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված