Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Վիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կան COP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատ Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին Կիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանել Կոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել են Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովին Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետ Գրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումները Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) 

Աշխարհի տարբեր երկրների կանայք ժամանել են Հայաստան՝ մասնակցելու կանանց իրավունքներին նվիրված միջազգային 5-րդ համաժողովին

Հայաստան

Գենդերային հիմքով բռնությունը հակամարտությունների ժամանակ, ընտանեկան բռնություն, կանանց իրավունքների խախտումներ. «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն անցկացրեց «Կանայք հանուն խաղաղության եւ կայունության: Խաղաղությունը սկսվում է քո տնից» խորագրով 5-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել տարբեր երկրների (Սիրիա, Կոլումբիա, Իրաք, Կիպրոս, Խորվաթիա, Սերբիա, Չեչնիա, Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, ԱՄՆ եւ այլն) ներկայացուցիչներ:

Միջոցառմանը հանդես եկավ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ընդգծելով, որ խաղաղության տանող ուղին և բռնությունների բացառումն անցնում են կանանց հզորացման ճանապարհով:

«Պատճառը, որ մենք պակաս ագրեսիվ ենք, այն է, որ այժմ կանանց ձեռքերում կա ավելի մեծ ուժ և իշխանություն: Ուրախ եմ, որ ԵՄ հիմնական ուղղություններից մեկը հավասարությունն է կնոջ եւ տղամարդու միջեւ: Մենք այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ ենք ծավալում: Իհարկե, բռնությունը քիչ-քիչ զիջում է իր դիրքերը, սակայն ընտանեկան բռնությունները ավելի դժվարությամբ են նահանջում: Սա մեզ համար նույնպես կարևոր թեմա է: Այսօր կարեւոր հարց է, թե ինչ պետք է անենք: Կա անհրաժեշտ ռազմավարություն, ծրագիր, սակայն դրանից առավել կարեւոր է մտածելակերպը, որ մարդիկ կարողանան արտահայտվել, կոչ անել, որ նման վերաբերմունքն անհանդուրժելի է: Եվրամիությունը կարող է խոստանալ, որ սա մեր շարունակական ուղղություններից է լինելու: Պետք է հորդորենք կանանց` ուժեղ լինել: Ոտքի կանգնեք, արտահայտվեք»,-ասաց նա:

Համաժողովին մասնակցում էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

«Ուրախ ենք, որ աջակցում ենք նման միջոցառմանը: Ցանկանում եմ ողջունել տարբեր երկրներից այստեղ եկած կանանց, ովքեր իրենց հետ բերել են իրենց իրականացրած գործունեության մասին խիզախ վկայությունները: Հակամարտության կառավարման անհրաժեշտությունից ելնելով՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն իր աշխատանքի օրակարգում ընդգրկեց կանանց խաղաղության, անվտանգության հարցը, որի միաձայն ընդունումից հետո ընդունվեց եւս 5 բանաձեւ, որոնցից մեկը առանձնահատուկ էր նրանով, որ պետություններին կոչ էր անում անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել հակամարտության ժամանակ եւ դրանից հետո կանանց պաշտպանության ուղղությամբ: Ֆրանսիան իր կողմից հանձնառու է ի կատար ածել ՄԱԿ-ի այդ բանաձեւերը»,-շեշտեց Ֆրանսիայի դեսպանը:

Հունիսի 7-ին «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երիտասարդ կանանց խաղաղության եւ մարդու իրավունքների» 6-րդ միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր դարձան Իրաքը ներկայացնող «Բաղդադի կանանց ասոցիացիայի» խորհրդի անդամ Բարվին Մոհամմեդ Ամինը` Իրաքում խաղաղաշինության եւ հաշտեցման գործընթացներում կնոջ դերի բարձրացման համար եւ Կոլումբիան ներկայացնող «Կանանց միջազգային լիգա հանուն խաղաղութան եւ ազատության» միջազգային ՀԿ նախագահ Քաթերին Ռոնդերոսը, ով մշակում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 եւ 1820 բանաձեւերի իրականացման ծրագիրը՝ աշխատելով զինված հակամարտության պատճառով տուժած կանանց հետ Կոլումբիայի հինգ շրջաններում:

Նա նշեց, որ այժմ խաղաղության պայմանագրի դրույթների իրականացման փուլում են, եւ հիմնական մարտահրավերներից մեկը կանանց ներգրավվածությունն է, ինչի պակասը, նրա խոսքով, բավականին զգալի է:

«Մտահոգիչ է, որ բռնությունների աճ է գրանցվում: Մտածում էինք, որ պայմանագրի ստորագրումից հետո կնվազի, սակայն հակառակ պատկերն ունենք, եւ սա մեզ համար ազդանշան է, որ ստորագրումից առավել կարեւոր է իրագործումը»,-ասաց Կոլումբիայի ներկայացուցիչը:

Նա նշեց, որ Կոլումբիայում գերիշխում են նաեւ ընտանեկան բռնությունները, որոնց դեպքերը ավելի շատ են, քան հակամարտության ժամանակ իրականացվող բռնությունները:

«Ընտանեկան բռնությունը Կոլումբիայում հասնում է 70 տոկոսի: Կանանց սպանությունների 60 տոկոսն իրականացվում է ատրճանակներով, ինչը առիթ է տալիս մտածելու, որ տներում, ընտանիքներում ատրճանակի առկայությունն անչափ վտանգավոր է կանանց համար»,-եզրափակեց Քաթերին Ռոնդերոսը:

 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկելՎրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին
Ամենադիտված