ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պետական գույքի մասնավորեցման և համայնքների խոշորացման նախագիծերը
Քաղաքական
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագիծը՝ 57 կողմ, 21 դեմ, 0 ձեռնպահ քվեարկությամբ:
ԵԼՔ դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ գործուղման մեջ գտնվող պատգամավորների քվեարկությունը չի կարող հաշվվել:
Նշենք՝ նախագծով առաջարկվում էր մասնավորեցնել 47 ընկերություն, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով: Ընկերությունների վաճառքից պետությունն ակնկալում է ստանալ 35-36 մլրդ դրամ:
ԱԺ-ն ընդունեց նաև «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը` 57 կողմ, 23 դեմ, 0 ձեռնպահ քվեարկությամբ:
Դեմ քվեարկեց «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ-ը չմասնակցեց քվեարկությանը:
Նախագծով նախատեսում է ՀՀ 8 մարզերում 34 խոշորացված համայնք ձևավորել՝ 328 համայնքների միավորման արդյունքում։ Նախորդ օրենսդրական նախաձեռնությամբ՝ արդեն իսկ 18 խոշորացված համայնքներ կան, որոնց մեջ ներառվել են 140 համայնքներ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը