Ինչո՞ւ են մասնագետները խորհուրդ տալիս ուտել կիվի
Այլ
Այս պտուղը մշակվում է Միջերկրական ծովի հյուսիսային ափերին, Իսրայելում, Լատինական Ամերիկայի Արեւմտյան մասում եւ Նոր Զելանդիայում։
Որպես մշակաբույս ներմուծվել է 20-րդ դարի սկզբին։ Էկզոտիկ մրգերի արտահանման ծավալով կիվին զբաղեցնում է 2-րդ տեղը՝ անանասից հետո։
Կիվիի 100 գրամ պտղամսի մեջ մոտ 75մգ ասկորբինաթթու է պարունակվում, որն ավելի շատ է, քան նարնջի մեջ (65 մգ), անանասի մեջ (40մգ), կիտրոնի մեջ (30 մգ), սակայն, մոտ 5 անգամ զիջում է սեւ հաղարջենուն։ Հայտնի է, որ վիտամին C-ն ամրացնում է դիմադրողական համակարգը, թեթեւացնում է սթրեսային վիճակը, լավացնում է ախորժակը, կանխում է արյունահոսությունը։ Գրում է Mednews.am-ը:
Կիվին նաեւ մեծ քանակությամբ մագնիում է պարունակում, որը վիտամին C-ի հետ միասին օգտակար է սրտի աշխատանքին։ Ըստ սրտաբանների` ասպիրինը կարելի է փոխարինել կիվիով (օրական ուտելով 2-3 պտուղ)։ Դրական ազդեցությունը կզգացվի 1,5 ամիս հետո։ Մագնիումը կարեւոր է բջիջների նյութափոխանակության համար, առողջ քուն է պարգեւում, կարգավորում է զարկերակային ճնշումը, առիթմիան, նվազեցնում է քրոնիկ հոգնածությունը, քնկոտությունը, հանգստացնում է նյարդերը, կանխում է գլխացավը եւ հոդացավերը։
Կիվին իր մեջ մեծ քանակությամբ կալիում է պարունակում, որը բարերար ազդեցություն ունի հիպերտոնիայի դեպքում, իսկ ֆոսֆորը նպաստում է լավ հիշողությանը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը