«Իրատես». «Դալաններում ծեծվելու» հերթը ՀՅԴ-ինն է
Հայկական Մամուլ
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե ամեն բառը չափող-ձեւող, ջրից միշտ չոր դուրս եկող դաշնակցականներն արդեն մի քանի օր է իրենց խորհրդարանական խմբակցության անկուսակցական անդամ Անդրանիկ Կարապետյանի անդրանիկ ելույթից հետո մեկ նրան «ուրանում» են, հայտարարելով, թե նա դաշնակցական չէ, անկուսակցական է, մեկ էլ թե` ուղղակի խոսքը ճիշտ չի ձեւակերպել:
Իսկ իրականում, ասում են, ՀՅԴ-ի գաղափարական հատվածն իսկապես վրդովված է երիտասարդի պահվածքից եւ նրան առաջարկել է այսուհետ ելույթները համաձայնեցնել կուսակցական փորձառու ընկերների հետ: Այլապես «դալաններում ծեծվելու» հերթը ՀՅԴ-ինն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը