«Ժողովուրդ». Փեսա-աներ հարաբերությունները հստակ են գործում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդը» գրում է.
«ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը գործադիրի ամենաարտոնյալ պաշտոնյաներից մեկն է, սա շնորհիվ իր աներոջ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի: Ըստ շրջանառվող լուրերի՝ նախարարությունում որոշումներ իրականում ոչ թե նախարարն է կայացնում, այլ վարչապետի փեսա փոխնախարարը. նա է որոշում ե՛ւ կադրային, ե՛ւ տնտեսական բնույթի հարցերը, ղեկավարում նախարարության ենթակայության տակ գործող առանձնացված ստորաբաժանումները:
Այս ամենից բացի՝ երիտասարդ փոխնախարարը շատ է սիրում ճամփորդել ու մշտական գործուղումների մեջ է: Դե, վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հոգում է, որ իր փեսան գործուղման անվան տակ ճամփորդության մեկնի ոչ միայն Եվրոպա, այլեւ էկզոտիկ երկրներ՝ Ֆիլիպիններ, Թաիլանդ, Ճապոնիա:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ միայն մայիս ամսվա ընթացքում Հայկ Հարությունյանը գործուղման է մեկնել հինգ անգամ՝ Ֆիլիպիններ, ֆրանսիա, Գերմանիա, Թուրքմենստան, Վրաստան եւ այսպես շարունակ»:
Կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը