Ավագանու անդրանիկ նիստն ու ՀՀԿ-ականների նորամուծությունը
Քաղաքական
Երևանի քաղաքապետարանի դահլիճում այսօր մեկնարկեց Երևանի ավագանու անդրանիկ նիստը, որտեղ ավագանու անդամները ծափողջյուններով դիմավորեցին նորընտիր, վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Ավագանու օրակարգում ընդգրկված էր 5 հարց՝ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում, Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր, Երևանի ավագանու մշտական հանձնաժողովների կազմավորում, Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում, Ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանում:
Նշենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամները ներկա չէին ավագանու նիստին և, հետևաբար, նշված բոլոր հարցերին քվեարկելու իրենց իրավունքից չօգտվեցին:
Հավելենք նաև, որ ի տարբերություն նախորդ ավագանու նստերի, այս անգամ ՀՀԿ-ն հանդես էր եկել նորամուծությամբ, որը վերաբերում էր միայն ավագանու ՀՀԿ խմբակցությանը:
Ավագանու անդամների սեղաններին դրված էին ավագանու ՀՀԿ-ական անդամների կենսագրականները, ինչը բարկացրեց ավագանու մյուս կուսակացական անդամներին՝ հատկապես՝ ԵԼՔ-ին:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը