Էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ-Թուրքիա առևտրի իրականացման մեկնարկի հետ կապված դիմել է գործարարներին Միջազգային մրցաշարում գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ի սննդի կետերից մեկի արտադրական գործունեությունը ՈՒՂԻՂ․ Քարոզարշավի 6-րդ օրն է․ ՔՊ անդամները Արագածոտնի մարզում են Սերդար Քըլըչը մեկնաբանել է Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի մեկնարկը Փաշինյանին հունից հանել է Վեհափառի այցը Սամվել Կարապետյանին․ Ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը (տեսանյութ) Ռուսական գաղտնի առաքելությունը տապալվեց․ միջուկային բեռով նավը պայթել է (տեսանյութ) Լիբանանահայերը հոգեպես մենակ են, հայկական կողմից օգնություն չկա․ Սոմունճեան (տեսանյութ) Վահե Հովեյանը՝ ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների առաջարկների ներկայացման ժամկետը երկարաձգվել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի անդրադարձը Թուրքիայի կողմից ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացման վերաբերյալ «Իվե՞տ ուր ես, արի կազմապերպի». ԲՀԿ-ն քարոզարշավ է իրականացնում Շենգավիթում (տեսանյութ) 

ՀՔԾ-ն դատավորների կալանավորման մասին մանրամասներ է հաղորդել

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով իրականացված նախաքննության ընթացքում, համապատասխան ընթացակարգի ավարտից հետո, ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին և նույն դատարանի դատավոր Վ. Վարդանյանին որպես մեղադրյալներ ներգրավելու մասին:

Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են պետական ծառայության դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ տվյալներ այն մասին, որ Վարդենիս քաղաքում կատարված խուլիգանության և դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գ. Գ.-ի ծնողները, իրենց որդուն մեղմ պատասխանատվության ենթարկելու և նույն գործով մեղադրյալ իրենց բարեկամին պատասխանատվությունից ազատելու համար Վարդենիսի բնակիչ Հ. Կ.-ի և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կ. Մ.-ի միջոցով գործով վարույթ իրականացնող հիշյալ դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք 23.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո վերջինս կայացրել է նախապես պայմանավորված ապօրինի դատական ակտը:

Բացի այդ, նախաքննության ընթացքում բացահայտվել է կաշառքի միջնորդության և դատական իշխանության ներկայացուցիչների կողմից կաշառք ստանալու ևս մեկ դեպք: Մասնավորապես, բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն ու նույն դատարանի դատավոր Վ. Վարդանյանը, հիշյալ մարզի Ձորաղբյուր համայնքի բնակիչ Զ. Գ.-ի անշարժ գույքի կապակցությամբ վճռի պարզաբանում տալու համար վերջինիս ամուսնու ներկայացուցչի միջնորդությամբ ստացել են 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք, որի արդյունքում Վ. Վարդանյանը կայացրել է պայմանավորված ակնհայտ ապօրինի դատական ակտը:

Հավաքված բավարար ապացույցների համակցության հիման վրա Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ նույն դատարանի դատավոր Վ. Վարդանյանին՝ մեկ դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Համապատասխան ընթացակարգի ավարտից հետո Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան`Ա. Պետրոսյանի և Վ. Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանի կողմից միջնորդությունները բավարարվել են, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանն ու դատավոր Վ. Վարդանյանը կալանավորվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ճապոնիայի իշխող կուսակցությունը կողմ է ՆԱՏՕ-ի չափանիշներով ռազմական ծախսերի ավելացմանըԱՄՆ-ում 11 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվելՀանտավիրուսով վարակված անձի հետ շփված Ֆինլանդիայի քաղաքացիները կարանտինի մեջ ենԷկոնոմիկայի նախարարությունը ՀՀ-Թուրքիա առևտրի իրականացման մեկնարկի հետ կապված դիմել է գործարարներինԻսրայելի բանակը մեկ օրում հարձակվել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 40 թիրախների վրա հարավային ԼիբանանումԱռաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինՄիջազգային մրցաշարում գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականներըԿասեցվել է «Պիցցա Տաշիր»-ի սննդի կետերից մեկի արտադրական գործունեությունըՀունգարիայի նոր վարչապետը պաշտոնական նպատակներով կօգտագործի Skoda Superb մակնիշի մեքենաՄհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությանը՝ քննարկելու ԹՐԻՓՓ նախաձեռնությունըԼավրովը Մոդիին անվանել է աշխարհի ամենաակտիվ առաջնորդներից մեկըԳույքի և եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է․ ԿԸՀ-ն հիշեցնում էԱՄՆ ռազմաօդային ուժերը նախատեսում են արդիականացնել իրենց B-52 ռմբակոծիչների նավատորմը մինչև 2038 թվականըԵրևան-Բաթում-Երևան գնացքը կսկսի գործել հունիսի 14–իցԻնչ էր Արարատ Միրզոյանը ասում Փաշինանին․ Ռուբինյանը փակագծեր է բացելՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց Ձորի մարզերումՈՒՂԻՂ․ Քարոզարշավի 6-րդ օրն է․ ՔՊ անդամները Արագածոտնի մարզում ենՀայաստանի և Վրաստանի երկաթուղայինները քննարկել են ուղևորափոխադրումների զարգացման ծրագրերը Սերդար Քըլըչը մեկնաբանել է Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի մեկնարկըՏաջիկստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության և բարեկամության մասին պայմանագիրՓաշինյանին հունից հանել է Վեհափառի այցը Սամվել Կարապետյանին․ Ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Avatr»-ն ու «Infinity»-ն Ռուսական գաղտնի առաքելությունը տապալվեց․ միջուկային բեռով նավը պայթել է (տեսանյութ)Լիբանանահայերը հոգեպես մենակ են, հայկական կողմից օգնություն չկա․ Սոմունճեան (տեսանյութ)Կիմ Չեն Ընը այցելել է Հյուսիսային Կորեայի ռազմարդյունաբերական համալիրՎրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտՎահե Հովեյանը՝ ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթողՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների առաջարկների ներկայացման ժամկետը երկարաձգվել էԳանայի Հանրապետության դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԹրամփը հայտնել է, որ կամ Իրանը կկնքի գործարք, կամ ԱՄՆ-ը կավարտի սկսածըՀայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր. ՌուբինյանReuters. Թրամփը Մասկի և Nvidia-ի գործադիր տնօրենի հետ մեկնել է ՊեկինՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի անդրադարձը Թուրքիայի կողմից ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացման վերաբերյալ«Իվե՞տ ուր ես, արի կազմապերպի». ԲՀԿ-ն քարոզարշավ է իրականացնում Շենգավիթում (տեսանյութ)Մոսկվայում երկու օրով դեղին տագնապի մակարդակ է սահմանվելԳերմանիայում ՀՀ հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածելՌուբիոն Չինաստան մեկնելիս կրել է Մադուրոյի՝ առևանգման պահին կրած մարզահագուստից (ֆոտո)ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարի հետ՝ քննարկվել են ընտրական հանցագործությունների դեմ պայքարըԹրամփը հրապարակել է Վենեսուելայի քարտեզը՝ «51-րդ նահանգ» գրությամբ Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներԻրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետախուզության համար աշխատելու մեջ մեղադրվող տղամարդուՀերթական վիճաբանություն-ծեծկռտուքը՝ Արարատի մարզում. հնչել են կրակոցներ50,13 գր թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 163 բջջային հեռախոս․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներում Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ​​նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել ենԱվստրիայում ՀՀ դեսպանն ընդունել է Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում ներկայացնող պատվիրակությանըԿառավարությունում կայացել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը նվիրված քննարկում Նիկոլը իր երկրի ու ժողովրդի շահերը չի պաշտպանում, ուր մնաց ՌԴ-ի դեմ հայտարարությանը արձագանքեր. պատգամավորՀամայնքային ոստիկանները քաղաքացիների նշած վայրերում զենք-զինամթերք են հայտնաբերելԱդրբեջանցիները ոչնչացրել են Մարտակերտի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանոցը
Ամենադիտված