Անդրանիկ Կարապետյանը «գործ տալու» օրենքի նախագծի քվեարկությանն այդպես էլ չմասնակցեց
Քաղաքական
Ազգային ժողովում այսօր շարունակվեց Կառավարության և ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած օրենքի նախագծերի փաթեթի քննարկումը, որով, ըստ համահեղինակի, հնարավոր կլինի արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի դեմ:
Ազգային Ժողովում նախագիծը ներկայացնելիս, խոսելով կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի կողմից քննադատվող «Ազդարարման համակարգի» մասին, ԱԺ փոխնախագահն ասաց, որ խոսքը վերաբերում է նրան, որ անձը չվախենա հնարավոր հաշվեհարդարից, հետևանքներից ու հանգիստ հայտնի այն դեպքի մասին, որը գիտի:
Ի դեպ՝ Արփինե Հովհաննիսյանի նմանատիպ դիտարկումների հետ օրենքի նախագծի դեռ առաջին ընթերցման ժամանակ չհամաձայնեց ՀՅԴ ռեյտինգային ցուցակով ընտրված, անկուսակցական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը:
Նա իր առաջին ելույթում նշել էր, որ մենք հայ ենք, բոլորս հայ ենք և տեղյակ ենք՝ ինչ արժեքներ ենք կրում և միշտ չէ, որ եվրոպական արժեքները մեր հայկական արժեքների հետ համատեղելի են, և, հետևաբար, ազդարարի ինստիտուտը մեզ հարիր չէ, քանի որ, ժողովրդական խոսքով ասած, սա «գործ տալու» ինստիտուտ է:
Հայու գենի պահպանման ջատագով պատգամավորը, հայապահպանմանն ուղղված կոչերից հետո, չմասնակցեց «գործ տալու» նախագծի ոչ առաջին, ոչ էլ երկրորդ ընթերցման քվեարկությանը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ