Վիճաբանություն ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Մբապեն այլևս առաջինը չէ․ Transfermarkt-ը սահմանել է ֆուտբոլի պատմության ամենաբարձր տրանսֆերային արժեքը Միջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճում տարածքի կառուցապատման իրավունքի գրանցումը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում WSJ. ԱՄՆ-ը պատրաստվում է ընդլայնել Իրանի դեմ գործողությունները Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի․ ՆԳ նախարար Չլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա․ Աբրահամյան Լավրովը և Ռուբիոն քննարկել են Պարսից ծոցի իրավիճակը, տարածաշրջանային և միջազգային հարցեր Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների հետագա զարգացումը․ Փաշինյան Լավրովը և Ռուբիոն բանակցություններ են վարել Մանիլայում 

Հայկական շոու բիզնեսի «օլիգարխները»

Այլ

Հայկական շոու բիզնեսում մի ազդեցիկ շերտ կա, որի հետ բոլոր երգիչ-երգչուհիներն ընկերություն են անում, սակայն, նրանց աչքից թաքուն, պահը չեն կորցնում վարկաբեկել այդ շերտի ներկայացրած արվեստը, այն է՝ ռաբիս երաժշտությունը: Ու որքան էլ մեր էստրադային դեմքերը փորձեն համոզել լսարանին, որ իրենք բարձր ճաշակ ունեն, դրա համար էլ ռաբիս չեն երգում, հոգու խորքում նրանցից շատերն են երազում ունենալ վերոհիշյալ ժանրի լավագույն ներկայացուցիչների ունեցածի գոնե կեսի կեսը: Այո, պահանջված են, հեղինակավոր ու, որ ամենաառանցքայինն է, հարուստ են, շա՜տ հարուստ:

Ստորև հայկական շոու բիզնեսի ամենաթանկ վճարվող հայտնիների շարքն է, որում բոլոր ընդգրկվածները, դե իհարկե, հայկական ռաբիսն են ներկայացնում: 

Թաթա Սիմոնյան

Այս երգիչը հայկական շոու բիզնեսի նախահայրերից է: Նա միշտ կար՝ շոու բիզնեսից առաջ էլ, օրոք էլ: Թաթայի հոնորարների մասին այնքան է խոսվել, որ արդեն դժվար է տարբերել լեգենդն իրականությունից, սակայն այն փաստը, որ Թաթան հայկական ռաբիսի բոլոր ժամանակների արքան է, միանշանակ է:

Հայկ Ղևոնդյան

Սպիտակցի Հայկոյի կոնսերվատորիական կրթության մասին ազգն իմացավ այն ժամանակ, երբ անձամբ Գրիգորիչը հիացմունքով խոսեց իր աշակերտի մասին, ու նշեց, որ Հայկի դիապազոնով երգիչը հանգիստ կարող էր օպերայի բեմերը զարդարել: Սակայն Սպիտակցին, ինչպես և ցանկացած խելացի մարդ, հասկացավ, որ պետք է աշխատել «պահանջարկը ծնում է առաջարկ» սկզբունքով և որոշեց ռաբիսին անդավաճան մնալ, քանի որ դժվար թե հայկական հարսանիքներում ինչ-որ մեկի մտքովն անցնի օպերային արիայի տակ խորոված մատուցել:

Թաթուլ Ավոյան

Թաթուլի անձի էպոտաժային լինելը միշտ ավելորդ հետաքրքրություն է առաջացրել երգչի հանդեպ: Թաթուլը մի անգամ խոստովանել է, որ իրականում ինքը ոչ թե ռաբիս, այլ ջազ է սիրում: Հավատում ենք, բայց, ափսոս, որ հենց Թաթուլի երգերի շնորհիվ շատերը մանուկ տարիքից այդպես էլ մեծանում են նրա մատուցած երաժշտության տակ ու երազում մի օր դուետ երգել Թաթուլի հետ:

Արմենչիկ

Պատանի տարիքում ժողովրդական երգերով ասպարեզ մտած Արմեն Գոնդրաչյանը, նույն ինքը՝ Արմենչիկը, ԱՄՆ-ում բնակվող այն հայ հայտնիներից է, ում համար ռաբիս երաժշտությունը դարձավ կյանքի բոլոր երազանքներին հասնելու ոսկե բանալին: Երգիչը այնքան պահանջված է, որ հարսանիքներին ու խնջույքներին նրա երգելու պատվերը պետք է անել ամիսներ առաջ: Ահա այդքան հագեցած է նրա գրաֆիկը:

Արտաշ և Տիգրան Ասատրյաններ

Ասատրյանների մասին խոսելիս բոլոր փաստարկներն ավելորդ են դառնում, քանի որ այս ընտանիքում երաժշտական այս ժանրով զբաղվելը սերնդից սերունդ փոխանցվող արհեստ է: Երգիչների հոնորարների մասին խոսելու կարիք իսկապես չկա, միայն նշենք, որ ելույթի մեկ ժամը մոտավոր նույն թիվն է կազմում, որքան որ հայաստանյան միջին վիճակագրական, աշխատավարձով ապրող ընտանիքի մեկ տարվա բյուջեն:

Արման Հովհաննիսյան

Համեմատաբար վերջերս ԱՄՆ տեղափոխված Արման Հովհաննիսյանը, ում ժամանակին Հանրապետության հրապարակում էր բեմ վստահվում, այսօր միանշանակ դարձել է հայկական ռաբիսի ամենակարկառուն դեմքերից մեկը: Ժողովրդական երգարվեստով ասպարեզ ներխուժած երգիչն այսօրվա դրությամբ ոչ մի ժողովրդական երգ չի թողարկում, չնայած որ վաստակավոր երգչի կոչումը նրան շնորհվել է որպես ժողովրդական երգչի:

Լիլիթ Հովհաննիսյան

Այո, այո… Ու թող ոչ ոք չասի, թե Լիլիթը էստրադա է երգում: Փոփ-ռաբիս. այսպես կարելի է անվանել այն ոճը, որում Լիլիթը հանդես է գալիս: Իհարկե, երգերը, որոնք նա կատարում է, կարող էին լիովին հնչել որպես էստրադային, սակայն երբ դրանք Լիլիթն է կատարում, միանշանակ, ռաբիս են: Լիլիթի մելիզմատիկան, ձայնային ելևէջները, անգամ ձայնային տեմբրը լիարժեք համապատասխանում են այն բոլոր պահանջներին, որոնք պետք է ունենա ռաբիսի թագուհին: Ու հենց այս ոճում հանդես գալու մեջ է գաղտնիքը, որ այսօրվա դրությամբ հայկական շոու բիզնեսի ամենաթանկ վճարվող երգչուհին հենց Լիլիթ Հովհաննիսյանն է:

Նյութի աղբյուրը՝ http://blognews.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վիճաբանություն ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ) Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է դիվանագետներինՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՄբապեն այլևս առաջինը չէ․ Transfermarkt-ը սահմանել է ֆուտբոլի պատմության ամենաբարձր տրանսֆերային արժեքը Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիր է կնքելՄիջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճում տարածքի կառուցապատման իրավունքի գրանցումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում WSJ. ԱՄՆ-ը պատրաստվում է ընդլայնել Իրանի դեմ գործողություններըՔաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի․ ՆԳ նախարարՉլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա․ ԱբրահամյանԼավրովը և Ռուբիոն քննարկել են Պարսից ծոցի իրավիճակը, տարածաշրջանային և միջազգային հարցերՀայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթացՀայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների հետագա զարգացումը․ ՓաշինյանԼավրովը և Ռուբիոն բանակցություններ են վարել ՄանիլայումՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 23-ի դրությամբ«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտըԻնքնասպանություն գործած զինծառայողի դեպքով սերժանտի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Ջուրը և առողջությունը. ինչ ազդեցություն ունի այն օրգանիզմի վրաՀրդեհ է բռնկվել ԹուրքիայումՇվեյցարիան ակտիվացնում է ֆինանսական ոլորտի թվայնացման գործընթացըՄեծ Բրիտանիայում խստացվում են առցանց խարդախությունների դեմ պայքարի միջոցառումներըՄադուրոյի և նրա կնոջ գործով դատական լսումները կսկսվեն 2027 թվականի հունիսին Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՃապոնիայում քննարկում են աշխատաժամանակի կրճատման նոր նախաձեռնությունԳերմանիայում գործազրկության մակարդակը շարունակում է մնալ տնտեսագետների ուշադրության կենտրոնումՄեդալներ՝ շախմատի միջազգային մրցաշարիցԵՄ-ն և Մեծ Բրիտանիան քննարկում են համագործակցության նոր ուղղություններըԴեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԵթե ԱՄՆ-ն խոցի Իրանի կամուրջները կամ էլեկտրակայանները, Թեհրանի պատասխանը խիստ կլինիՆԱՏՕ-ն ուժեղացնում է համագործակցությունը դաշնակից երկրների հետԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՍիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ տեղադրվել են անվտանգային սյուներՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևՓորձագետը նշել է, թե երբ է բնակարանի վարձակալությունն ավելի շահավետ, քան հիփոթեքըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերինԵթե վերահսկողություն չլինի, մարդիկ կհիասթափվեն. Անուշ Պողոսյանը` առողջապահության ապահովագրության մասինՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԵվրոպան նստած է ադրբեջանական գազի ասեղի վրա. կախվածությունը մեծանում է (տեսանյութ)Բարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ Բըրնհեմին
Ամենադիտված