29-ամյա գողը
Հասարակություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևան քաղաքի Մաշտոցի 25 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 27 համարի ավտոբուսում 1974 թ. ծնված Լիլիթ Շ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 10.000 դրամ և 1.000 ռուբլի:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը