Բեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) ԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. Մելոյան ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսը Էդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանը Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվել Երևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցով Երեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը» Հայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. Կոնջորյան Առաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել» 

Երևանում կանցկացվի Time for kids ամենամյա հիփ-հոփ մշակույթի և էքստրեմալ սպորտաձևերի միջազգային փառատոնը (տեսանյութեր, լուսանկարներ)

Հասարակություն

Հունիսի 23-25-ը «Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Երևանում կկազմակերպի բրեյք դանսի Time for kids 2017 ամենամյա միջազգային փառատոնը: ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի hետ զրույցում «Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիա» ՀԿ նախագահ Գարիկ Ալեքսանյանը նշեց, որ փառատոնի ծրագրում ընդգրկված են հիփ-հոփ մշակույթի և էքստրեմալ սպորտաձևերի հետևյալ ուղղությունները․ «Առաջին անգամ Հայաստանի միասնական հարթակում ելույթ են ունենալու հիփ-հոփ մշակույթի՝ բրեյք դանսի (bboying), գրաֆիտիի (Graffiti), դիջեյինգի (Djing), (MCing) և էքստրեմալ սպորտաձևերի ներկայացուցիչները` պարկուր (Parkour), ֆրիրան (Freerun), հեծանիվ (BMX), անվաչմուշկ (Rollers), ժայռամագլցում (Cliffhanger), գլորասահք (Skateboarding), ցատկացանց (Batut), (Breakletics), սլեքլայն (Slackline), փողոցային բասկետբոլ (Streetball), ավտո-դրիֆտինգ (car drifting), կապոեյրա (Capoeira)»:

Գարիկ Ալեքսանյանի խոսքով՝ «Time For Kids» փառատոնին մեծ քանակությամբ մասնակիցներ են ներգրավված արտերկրից․ «Կլինեն նոր արտիստների բացահայտումներ, հանդիսատեսը հնարավորություն կունենա անմիջականորեն շփվել արտերկրից ժամանած աշխարհահռչակ արտիստների հետ: Կազմակերպվելու են պարային և սպորտային դասընթացներ, որոնք հնարավորություն կտան ձեռք բերել մասնագիտական նոր և թարմացված գիտելիքներ։ Փառատոնը հնարավորություն կստեղծի բրեյք դանսի և հիփ-հոփի հայաստանյան և միջազգային պարային խմբերին՝ միասնական հարթակում հանդես գալ, ցուցադրել իրենց ծրագրերը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հնարավորություն կստեղծվի Հայաստանի էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիաներին և ակումբներին՝ ներկայացնելու իրենց մարզաձևերը։

«Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիա» ՀԿ նախագահն ընդգծեց՝ փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն հիփ-հոփ մշակույթի աշխարհաhռչակ ներկայացուցիչներ՝ Flying Steps խմբի ղեկավար, մեր հայրենակից Վարտան Բասսիլը (VARTAN BASSIL), FAR FOR խմբի և ստեղծագործական միության հիմնադիր BANZAY-ը, ALL THE MOST և BRING IT BACK լեգենդար խմբերի ղեկավար՝ YAN THE SHRIMP, OBC խմբի ներկայացուցիչ, DJ LEGIONER, United Vision բրեյք դանսի ասոցիացիայի անդամ և JUNKY FUNKY միջազգային ստեղծագործական կազմակերպության մասնակից MC HIGH JEK, ինչպես նաև մի շարք այլ հայտնիներ՝ Ֆինլանդիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Վրաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և այլ երկրներից։

Նշենք, որ Վարտան Բասիլը ծնվել է Լիբանանում, այնուհետև 1983-ին ընտանիքի հետ միասին տեղափոխվել Բեռլին, որտեղ սկսվել է պարողի՝ նրա կարիերան: Բեռլինի երիտասարդական կենտրոնում, 13 տարեկան հասակում, ընկերների հետ միասին նա սկսել է զբաղվել բրեյքինգով։ Կարճ ժամանակ անց՝ նրանք սկսում են մասնակցել հիփ-հոփ միջոցառումներին։ 1993-ին KADIR MEMIS (Bboy AMIGO)-ի հետ միասին ստեղծում են FLYING STEPS խումբը։

Բեմական և խորեոգրաֆիկ հայացքների շնորհիվ՝ նրանք հաղթել են 2005 և 2007 թվականների Red Bull Beat Battle մրցույթներում, իսկ 1994 և 2000 թվականներին՝ Battle Of The Year մրցույթը: 2007-ից արդեն, նրանք կիսվում են իրենց փորձով և հմտություններով՝ սեփական պարային ակադեմիայում, որը գտնվում է Բեռլինում։

Այսօր Վարտան Բասիլը Flying Steps Entertainment-ի գլխավոր տնօրենն է, կազմակերպում է այնպիսի համաշխարհային ճանաչում ունեցող շոուներ, ինչպիսիք են Red Bull Flying Bach-ը և Red Bull Flying Illusion-ը։

Հավելենք՝ Time For Kids 2017 թվականի փառատոնն առաջին և երկրորդ օրերին կանցկացվի Պարույր Սևակի փող., 11 շենք (Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան) մարզատարածքում, որտեղ տեղի կունենան բրեյք դանսի մենամարտերը և էքտրեմալ սպորտաձևերի ցուցադրությունները։ Իսկ երրորդ օրը՝ Երևանի Ազատության հրապարակում կանցկացվեն շոու ծրագիր և հիփ-հոփի, բրեյք դանսի եզրափակիչ մրցելույթները։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) Խամենեին ասել է, որ Արաբական ծովը շուտով կմաքրվի թշնամու ուժերիցԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. ՄելոյանԻրանը հերքել է իր մասնակցությունը բրիտանական բազայի վրա ահաբեկչական հարձակման փորձինՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանՀրապարակվել է այն եմենցիների թիվը, ովքեր հունիսից ի վեր լքել են իրենց տները՝ հակամարտության սրման պատճառովԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել էԼուկաշենկոն գյուղատնտեսությունում «լուրջ մոբիլիզացիայի» կոչ է արել #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսըԷդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանըԵրևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելԵրևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցովԿիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվելԵրեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»Bloomberg. Վիետնամը և Պանաման կարող են հանվել ԵՄ հարկային սև ցուցակիցՕլանդը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի հուսալիությունըՀայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասինԱղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգըՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԼեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանինԱռաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն ՊապիկյանՓաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենինՆիդեռլանդները տասը միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման համարՀռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերովԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի ՀայաստանԻսպանացի օդերևութաբանները անցած ամառը անվանել են վերջին մեկուկես դարի ամենատաքըՀայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալPolitico. ԵՄ կուսակցությունը սկսում է անհատական ​​անդամակցություններ վաճառել տարեկան 20 եվրոյովԳնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կաՈւկրաինայում տղամարդը խուսափել է զորակոչից՝ պարապլանով թռչելով դեպի ՄոլդովաՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՎահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են ԹբիլիսիՀայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿԳասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարանՄեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է ռեկորդինԵրևանի ենթակայանի հրդեհի հետ կապված ուշագրավ հետք․ Պետրոսյանը հրապարակել է 1969 թվականի տրանսֆորմատորի լուսանկարըՀունգարիայի վարչապետը զրկվել է անձեռնմխելիությունից28 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզումՁևի համար խաղաղություն է հաստատվել, ամենափոքր պատրվակից պատերազմ կսկսվիԳերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը
Ամենադիտված