Բակո Սահակյանը կոտրում է կարծրատիպերը. պաշտոնյաների հետ խորհրդակցություն է անցկացրել դրսում
Արցախ
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Բակո Սահակյանը Քաշաթաղի Հոչանց համայնքում խորհրդակցություն է անցկացրել՝ շրջանի համայնքի ղեկավարների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Կառավարության անդամները ներկաների քննարկման են ներկայացրել Քաշաթաղի զարգացման առաջնահերթությունները:
Նախագահը նշեց, որ պետությունը շարունակելու է Քաշաթաղում իրականացվող ծրագրերը, նոր անելիքներ են ուրվագծվում՝ ջրամատակարարման բարելավումից մինչև գյուղատնտեսության զարգացում:
Բ. Սահակյանը վերջում հավելեց, որ Քաշաթաղը այսուհետ ևս լինելու իշխանությունների և անձամբ իր ընդգծված ուշադրության կենտրոնում»:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան