19-ամյա դատապարտյալը գդալ է կուլ տվել. tert.am
Արտակարգ Պատահար
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 19-ամյա դատապարտյալ Արթուր Մելիքյանը մի քանի օր առաջ գդալ է կուլ տվել, այժմ վիճակը նորմալ է:
Tert.am-ի հետ զրույցում Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ դատապարտյալ Արթուր Մելիքյանը օտար իր կուլ տալուց հետո բժշկական զննության է ենթարկվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում, բացի այդ, նաև այլ զննության ևս ենթարկվել է:
«Դատապարտյալի վիճակը վերահսկելի է, գտնվում է բժշկական հսկողության տակ, նա հունիսի 9-ին նաև սոնոգրաֆիա է արվել»,-ասաց Գոռ Ղլեչյանը:
Նա նաև հայտնեց, որ եթե բժշկական վերահսկողությունից զատ դատապարտյալին հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն լինի, ապա նա կտեղափոխվի հիվանդանոց:
Նշենք, որ Արթուր Մելիքյանը 2014 թվականին դատապարտվել է 4 տարի ազատազրկման՝ հափշտակություն կատարելու համար:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը