ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին Ոչ ֆորմալ կրթություն՝ ավագ դասարանի աշակերտների համար, ի՞նչ է սպասվում դպրոցներին ՌԴ ԶՈւ–ն Օդեսայում խոցել են անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների արտադրամաս. ՌԴ ՊՆ Անշարժ գույք գնողներն այլևս Նոտար այցելելու կարիք չեն ունենա (տեսանյութ) Մարիամը «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ից խոշոր չափի գումար է հափշտակել` չկատարելով հյուրանոցի ամրագրումները Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ»-ում. աշխատակիցները պատրաստվում են դիմել կտրուկ գործողությունների Ոչ ֆորմալ կրթություն՝ ավագ դասարանի աշակերտների համար, ի՞նչ է սպասվում դպրոցներին Արմավիրում վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը հոսպիտալացվել է Եկամտահարկի հետ վերադարձի օրենքը կշարունակի ակտիվորեն գործել մարզերում (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան ՄԻՊ-ից այցելել են կալանավորված Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսակցել անչափահաս դստերը Վիճաբանություն ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ) 

Ադրբեջանը երկու ֆրոնտով պատերազմ է մղում. Հայկ Սուքիասյան

Քաղաքական

Հունիսի 8-ի երեկոյան՝ ժամը 21:00-23:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բաղանիսի ուղությամբ՝ 2 ժամից ավելի կրակելով  «ՊԿ» և «ԴՇԿ» տիպի գնդացիրներից և հրաձգային զենքերից: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքագետ Հայկ Սուքիասյանն, անդրադառնալով Ադրբեջանի հերթական ագրեսիային, հարց է հնչեցնում՝ ի՞նչ իրավունքով է Ադրբեջանը կրակում ինքնիշխան Հայաստանի Հանրապետության սահմաններին. «Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի կողմ չէ, հետևապես՝ կոնֆլիկտի էության հետ ուղղակի առնչություն չունեցող ինքնիշխան պետություն է: Կոնֆլիկտի երկու կողմերն են՝ Արցախի Հանրապետությունը և Ադրբեջանական Հանրապետությունը: ՄԱԿ-ի չորս բանաձևերից մեկում ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի կողմ չէ: Հարց է առաջանում. ի՞նչ իրավունքով է Ադրբեջանը կրակում ինքնիշխան Հայաստանի Հանրապետության սահմաններին: Սա միջազգային իրավունքի խախտում է, և Հայաստանի Հանրապետությունն ունի միջազգային նորմերով ամրագրված բոլոր իրավունքներն՝ ադրբեջանական պետությունը վերջնականապես ոչնչացնելու համար»:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ Հայաստանն այդ քայլին չի դիմում և ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում անպատիժ կրակել ինքնիշխան Հայաստանի Հանրապետության վրա,  քաղաքագետը պատասխանեց. «Հարցրեք հայ ժողովրդի «գիգանտին»՝ «Հանրապետական» կուսակցությանը: Միջազգային իրավունքի տեսանկյունից՝ Ադրբեջանը որևէ իրավունք չունի Հայաստանի Հանրապետության սահմաններին կրակելու: Բայց, քանի որ ՀՀ-ում շռնդալից հաղթանակ է տարել «Հանրապետական» կուսակցությունը, որի արտգործնախարարը մեկ այլ «գիգանտ» Էդուարդ Նալբանդյանն է, և այդ կուսակցությունը որդեգրել էր «Անվտանգություն և առաջընթաց» ծրագիր-կարգախոսը, ապա հենց դա էլ տեղի է ունենում: Ես հարց եմ տալիս ՀՀԿ-ին՝ ի՞նչ են իրենք հասկանում անվտանգություն ասելով: Սա՞ է իրենց պատկերացրած անվտանգությունը: Ես ասեմ, որ սա նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ պատկերացրած անվտանգությունն է»:

Խոսելով վարվող անտարբեր և զուտ պաշտպանվողական քաղաքականության և դրա հետևանքների մասին՝ Հայկ Սուքիասյանը շեշտեց, որ եթե հայանուն օլիգարխները շարունակեն Հայաստանի պետական և ազգային ունեցվածքի կողոպուտը, եթե ինչ-որ մարդիկ շարունակեն վարչապետի պաշտոնի վերաբերյալ տարատեսակ «մուտիլովկաները», ապա մենք ականատես կլինենք ադրբեջանական կողմից ավելի մեծ այլանդակությունների:

«Սա Հայաստանի Հանրապետության ներքին թուլության արտաքին արձագանքն է: Հայաստանի Հանրապետության իշխանութուն կոչվածները պետք է հասկանան, որ այսպես շարունակվել չի կարելի: Ես առաջարկում եմ «Հանրապետական» կուսակցության կորիֆեյներին գալ և հանրությանը բացատրել, թե ի՞նչ են իրենք հասկանում անվտանգություն ասելով, ընդ որում՝ առանց բլեֆի և դեմագոգիայի, թե իբր` մենք կիսապատերազմական իրավիճակում ենք և նման այլ տգիտություններ»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ անվտանգությունը հենց ՀՀԿ-ի կարգախոսն է, ուստի թող գան և բացատրեն՝ ի՞նչ են հասկամում անվտանգություն ասելով և դա անեն առանց բլեֆի:

Մեր զրուցակցի պնդմամբ՝ Արդբեջանը եթե երկու ֆրոնտով պատերազմ է մղում և՛ Արցախի Հանրապետության, և՛ Հայաստանի Հանրապետության դեմ, հետևաբար, ինչո՞ւ մենք էլ մեկ  ֆրոնտով Ադրբեջանի դեմ չենք կարող պատերազմել:

«Հայաստանի և Արցախի ռազմական էլիտաները պետք է որոշում կայացնեն. դա պիտի լինի ռազմաքաղաքական որոշում՝ պետք է վերջնականապես լուծել այդ արհեստական պետության՝ Ադրբեջանի հարցերը, դրա բոլոր հիմքերը կան»,-խոսքը եզրափակեց քաղաքագետը:

Աղավնի Սուքիասյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին Իրաքի սահմանային անցակետի վրա հարձակման մեջԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին Ոչ ֆորմալ կրթություն՝ ավագ դասարանի աշակերտների համար, ի՞նչ է սպասվում դպրոցներինՌԴ ԶՈւ–ն Օդեսայում խոցել են անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների արտադրամաս. ՌԴ ՊՆՌոդրիգեսը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին երկրաշարժից տուժածներին ցուցաբերած օգնության համարԱնշարժ գույք գնողներն այլևս Նոտար այցելելու կարիք չեն ունենա (տեսանյութ) Մարիամը «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ից խոշոր չափի գումար է հափշտակել` չկատարելով հյուրանոցի ամրագրումները Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ»-ում. աշխատակիցները պատրաստվում են դիմել կտրուկ գործողություններիՈչ ֆորմալ կրթություն՝ ավագ դասարանի աշակերտների համար, ի՞նչ է սպասվում դպրոցներինԱրմավիրում վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը հոսպիտալացվել էԹրամփը կարծում է, որ Իրանը շուտով պատրաստ կլինի համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵկամտահարկի հետ վերադարձի օրենքը կշարունակի ակտիվորեն գործել մարզերում (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Tasnim. Պայթյուններ են տեղի ունեցել Իրանի մի քանի քաղաքներումՄԻՊ-ից այցելել են կալանավորված Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսակցել անչափահաս դստերը Վիճաբանություն ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ) Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է դիվանագետներինՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՄբապեն այլևս առաջինը չէ․ Transfermarkt-ը սահմանել է ֆուտբոլի պատմության ամենաբարձր տրանսֆերային արժեքը Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիր է կնքելՄիջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճում տարածքի կառուցապատման իրավունքի գրանցումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում WSJ. ԱՄՆ-ը պատրաստվում է ընդլայնել Իրանի դեմ գործողություններըՔաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի․ ՆԳ նախարարՉլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա․ ԱբրահամյանԼավրովը և Ռուբիոն քննարկել են Պարսից ծոցի իրավիճակը, տարածաշրջանային և միջազգային հարցերՀայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթացՀայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների հետագա զարգացումը․ ՓաշինյանԼավրովը և Ռուբիոն բանակցություններ են վարել ՄանիլայումՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 23-ի դրությամբ«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտըԻնքնասպանություն գործած զինծառայողի դեպքով սերժանտի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Ջուրը և առողջությունը. ինչ ազդեցություն ունի այն օրգանիզմի վրաՀրդեհ է բռնկվել ԹուրքիայումՇվեյցարիան ակտիվացնում է ֆինանսական ոլորտի թվայնացման գործընթացըՄեծ Բրիտանիայում խստացվում են առցանց խարդախությունների դեմ պայքարի միջոցառումներըՄադուրոյի և նրա կնոջ գործով դատական լսումները կսկսվեն 2027 թվականի հունիսին Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՃապոնիայում քննարկում են աշխատաժամանակի կրճատման նոր նախաձեռնությունԳերմանիայում գործազրկության մակարդակը շարունակում է մնալ տնտեսագետների ուշադրության կենտրոնումՄեդալներ՝ շախմատի միջազգային մրցաշարիցԵՄ-ն և Մեծ Բրիտանիան քննարկում են համագործակցության նոր ուղղություններըԴեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնությունները
Ամենադիտված