Արթուր Ալեքսանյանը Թբիլիսիի մրցաշարում կիսատ է թողել գոտեմարտը վիճաբանության պատճառով
Սպորտ
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Թբիլիսիի միջազգային մրցաշարում վիճաբանության պատճառով կիսատ է թողել գոտեմարտը:
Միջազգային մրցաշարի 98 կգ քաշային կարգում Ալեքսանյանը հասել է մինչև եզրափակիչ, սակայն երբ հաշիվը եղել է 1:2 տրիբունաներում վիճաբանություն է սկսվել: Պատճառը եղել է կողմնակալ մրցավարությունը: Մարզչական շտաբը և ֆեդերացիան փորձել են խոսել կազմակերպիչների հետ, սակայն ոչինչ չի փոխվել: Այս ամենից հետո Ալեքսանյանը չի շարունակել գոտեմարտը: Մրցավարները Ալեքսանյանին տեխնիկական պարտություն են գրանցել:
Հունահռոմեական ոճի հավաքականի անդամ մինչ այդ 85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը դարձել է արծաթե մեդալակիր:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը