1:4. Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյի թիմից
Սպորտ
Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Մոնտենեգրոյի ընտրանուն:
Մեր ազգային թիմը պարտվեց 1:4 հաշվով:
Խաղի հաշիվը բացվեց մեկնարկից 2 րոպե անց. առաջին գոլը խփեց Բեչիրայը:
28-րդ րոպեին Ստեֆան Յովետիչը կրկնապատկեց հաշիվը. առաջին խաղակեսն ավարտվեց 2:0 հաշվով՝ հօգուտ Մոնտենեգրոյի թիմի:
54-րդ րոպեին Յովետիչը դուբլ ձևակերպեց, իսկ 82-րդ րոպեին ֆանտաստիկ գոլով՝ նաև հեթ-տրիկ:
Նախավերջին րոպեին Ռուսլան Կորյանը կարողացավ մեր ընտրանու միակ գոլը խփել:
Այս պարտությունից հետո Արթուր Պետրոսյանի գլխավորած Հայաստանի ազգային թիմը E խմբում 6 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղում է: Մոնտենեգրոն ունի 10 միավոր և 2-րդն է:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը