Ռոլան Գարոս. Ռաֆայել Նադալը 10-րդ անգամ նվաճեց տիտղոսը
Սպորտ
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հաղթել է Ֆրանսիայի Բաց առաջնությունում 10-րդ անգամ:
Եզրափակչում նա մրցել է շվեյցարացի Ստեն Վավրինկայի հետ և նրան հաղթել 6:2, 6:3, 6:1 հաշվով:
Իսպանացու համար սա «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում նվաճած 15-րդ տիտղոսն է: Վերջին անգամ նրան հաջողվել էր հաղթել 2014 թվականին:
Նադալը Ռոլան Գարոսում երրորդ անգամ հաղթում է առանց մրցակիցներին մեկ սեթ պարտվելու:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը