ՀՀ ընտրությունները չպետք է վտանգվեն արտաքին միջամտությամբ,պետք է անցկացվեն հավասար պայմաններում․ԵԽԽՎ Լևոն Քոչարյանը չի հրավիրվել հարցաքննության․ փաստաբանը մանրամասներ է հայտնել Ուկրաինայում ամեն ինչ այսպես սկսվեց. Վոլոդինը կոշտ ազդակ է ուղարկել Երևանին (տեսանյութ) Լևոն Քոչարյանին կանչել են հարցաքննության Էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ-Թուրքիա առևտրի իրականացման մեկնարկի հետ կապված դիմել է գործարարներին Միջազգային մրցաշարում գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ի սննդի կետերից մեկի արտադրական գործունեությունը ՈՒՂԻՂ․ Քարոզարշավի 6-րդ օրն է․ ՔՊ անդամները Արագածոտնի մարզում են Սերդար Քըլըչը մեկնաբանել է Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի մեկնարկը Փաշինյանին հունից հանել է Վեհափառի այցը Սամվել Կարապետյանին․ Ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը (տեսանյութ) Ռուսական գաղտնի առաքելությունը տապալվեց․ միջուկային բեռով նավը պայթել է (տեսանյութ) Լիբանանահայերը հոգեպես մենակ են, հայկական կողմից օգնություն չկա․ Սոմունճեան (տեսանյութ) 

Տարո՛ն ջան, դու մեզ հիասթափեցնելու իրավունք չունես. Սերժ Սարգսյան

Քաղաքական

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի ունեցավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 ՀՀ Նախագահը, ելույթ ունենալով, նշեց, որ քաղաքապետն իրեն տրված  վստահության քվեն վաստակել է դժվարին պայքարում:

Նա կոչ արեց հիշել, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, հայրենիքի խորհրդանիշն ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերի համար: Նա նշեց, որ հետընտրական կրքերը մեղմելու ժամանակն է: «Եկել է ելույթներից գործին անցնելու ժամանակը»,- ասաց նա:

Նախագահն անդրադարձավ նաև  Երևանի խնդիրներին՝ շեշտելով, որ որևէ խնդիր լուծելու համար նոր հեծանիվ հորինելու անհրաժեշտություն չկա, պետք է ուսումնասիրել միջազգային փորձը, ինչը հեշտ խնդիր չէ: 

«Տարո՛ն ջան, Երևանը շատ խնդիրներ ունի, ես մի անգամ ասել եմ, դու մեզ հիասթափեցնելու իրավունք չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես և Հանրապետականի ղեկավարներից մեկը: Այս օրը քեզ համար հիշարժան օրերից մեկն է, Անդրանիկ Մարգարյանի տարեդարձի օրը դու երդվեցիր, որ բարեխղճորեն ծառայելու ես Երևանին և երևանցիներին»,-ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Ստորև ներկայացնում ենք Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությանը.

Վեհափա՛ռ Տեր,

Երևանի ավագանու հարգելի՛ անդամներ,

Հարգելի՛ պարոն Մարգարյան,

Շնորհավորում եմ Երևանի նորընտիր ավագանու բոլոր անդամներին և քաղաքապետ ընտրված Տարոն Մարգարյանին Հայաստանի մայրաքաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու կապակցությամբ: Ուրախ եմ ինչպես Հանրապետականի իմ կուսակից ընկերների, այնպես էլ Երևանի բնակիչների վստահության քվեին արժանացած այլ քաղաքական ուժերի համար: Դուք բոլորդ այդ քվեն վաստակել եք դժվարին պայքարում:

Հավատում եմ, որ տարաձայնություններից վեր կարող է լինել և ձեզ բոլորիդ կարող է միավորել Երևան համայնքի ընդհանուր շահը: Հուսով եմ, որ հենց այդ տրամադրությամբ էլ աշխատելու եք տեղական ինքնակառավարման այս կարևոր մարմնում: Հիշե՛ք, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, հայրենիքի խորհրդանիշը ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերի համար:

Երևանի ավագանու ընտրություններով մենք ամփոփեցինք 2017 թվականի ընտրական շրջանը: Շատ կարևոր է, որ մենք արդեն ձևավորել ենք իշխանություն, որն արտահայտում է մեր ժողովրդի կամքը: Արդեն անհրաժեշտ է հանդարտեցնել ընտրական կրքերը, դրանք թողնել անցյալում: Եկել է ելույթներից գործին անցնելու ժամանակը:

2018 թվականը խորհրդանշական տարի է լինելու: Համայն հայությունը տոնելու է մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Այդ նույն տարում տոնելու ենք նաև քաղաքամայր Երևանի 2800-ամյակը, որը բնավ նախորդ հոբելյաններից պակաս կարևոր չէ:

Այս հոբելյանը պատվով դիմավորելու և կազմակերպելու գործի պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է քաղաքային նորընտիր իշխանության ուսերին: Այո՛, Երևանը հինավուրց քաղաք է, բայց միևնույն ժամանակ այն անընդհատ արդիականանում է, ձևավորվում են համակեցության նոր կանոններ:

Մեր նպատակն է, որ դարերի խորքից եկող Երևանը ժամանակին համընթաց քայլի: Գիտեք, որ զբոսաշրջության զարգացումը մեր տնտեսության առաջնահերթություններից մեկն է: Ուստի քաղաքը պետք է ունենա ժամանակակից եվրոպական տեսք՝ արդի լուսավորության համակարգերով, հարմարավետ մայթերով և անցումներով, հանրային հանգստյան գոտիներով: Անհրաժեշտ է վերացնել խրձերով լարանցումները և գեղագիտական առումով աչք ծագող մյուս թերությունները՝ առաջին հերթին, իհարկե, քաղաքի կենտրոնում:

Երևան քաղաքը բախվում է մի շարք բարդ խնդիրների, որոնց համար անհրաժեշտ է լուծումներ գտնել: Այդ հարցերի շարքում է տրանսպորտի խնդիրը: Զարգանում է քաղաքը, անընդհատ ավելանում է քաղաքի փողոցներով երթևեկող մեքենաների քանակը: Օրվա որոշակի ժամերին խցանումները դարձել են սովորական երևույթ: Երևանցիների և հյուրերի համար շարունակում են գոյություն ունենալ անհարմարություններ:

Որևէ խնդրի լուծման համար նորից հեծանիվ հորինելու կարիքը չկա: Անհրաժեշտ է ուսումնասիրել միջազգային փորձը և տեսնել, թե որքանով է այն կիրառելի մեր պայմաններում: Որքան տեղյակ եմ՝ նման այլ քաղաքներում այս հարցի լուծումը տրվում է հանրային տրանսպորտի զարգացման և դրա գրավչության բարձրացման միջոցով: Գիտեմ, որ հեշտ խնդիր չեմ դրել, գիտեմ, որ միջազգային խորհրդատուի հետ միասին աշխատում եք այս ուղղությամբ, բայց դա պետք է լինի ձեր աշխատանքի ամենահիմնական ուղղություններից մեկը, և այդ աշխատանքներին պետք է արագություն հաղորդել:

Մեկ այլ կարևորագույն խնդիր է աղբահանությունը և աղբի կառավարման ողջ գործընթացը: Այստեղ մենք արդեն գրանցել ենք որոշակի հաջողություններ, Երևանում ստեղծել ենք մայրաքաղաքին վայել համակարգ: Սա նաև պետական ու մասնավոր հատվածների համագործակցության հաջողված օրինակ է:

Սակայն այդքանով բավարարվելու իրավունք չունենք: Կարճաժամկետ առումով մենք պետք է ստեղծենք նոր աղբավայր՝ հինը կանաչապատելով և վերադարձնելով բնությանը: Միջնաժամկետ առումով՝ պետքէ կառուցենք աղբի վերամշակման գործարան: Անհրաժեշտ է ձևավորել աղբի կառավարման նոր մշակույթ: Այս ուղղությամբ պետք է կազմակերպել մշտական իրազեկում լրատվամիջոցներում և ուսուցում՝ դպրոցներում:

Թող ոչ ոք չմտածի, որ սրանք անիրականանալի նպատակներ են: Տասը տարի առաջ մեր այսօրվա ունեցածն էլ կարող էր անհավանական թվալ: Սակայն մենք՝ բոլորս միասին, ապացուցում ենք, որ կարող ենք դա անել, կարող ենք լուծել մեր առջև ծառացող խնդիրները:

Նորովի պետք է քննենք և լուծենք բազմաբնակարանային շենքերի բնակելի ֆոնդի պահպանման հարցերը: Համատիրությունը հնուց մնացած ժեկ-երի լոկ նոր անունը չէ: Համատիրությունը բնակարանների սեփականատերերի միությունն է: Ինչպես ամեն մեկը տեր է կանգնում իր օջախին, այդպես էլ պարտավոր է տեր կանգնել մուտքին, վերելակին, տանիքին, նկուղին և, ընդհանրապես, ամբողջ շենքին:

Նման դրական օրինակներ ունենք, և այդ մշակույթը ևս պետք է տարածենք՝ արմատախիլ անելով բացասական հին ավանդույթները: Այստեղ պետք է նաև հատուկ շեշտեմ, որ ամենալուրջ ուշադրությամբ պետք է քննել վերելակային տնտեսության կարիքները՝ կանխելով դժբախտ պատահարների հնարավորությունը: Իմ կարծիքով հրատապ անհրաժեշտություն է վերելակների ճնշող մեծամասնությունը փոխարինել նորերով:

Տարո՛ն ջան,

Երևանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի: Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես: Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես և Հանրապետականի ղեկավարներից մեկը: Այս օրը քեզ համար շատ հիշարժան օր է՝ քո հայրիկի, իմ լուսահոգի ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությամբ երդվեցիր, որ բարեխղճորեն ծառայելու ես Երևանին և երևանցիներին: Ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երևանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երևանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործչի դիրքը, որպեսզի կարողանաս հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակել և շարունակել կառավարել Երևանը:

Երևանի հարգարժա՛ն քաղաքապետ,

Ավագանու հարգելի՛ անդամներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում բեղմնավոր աշխատանք՝ հանուն հայոց տասներկուերորդ մայրաքաղաքի բարգավաճման, հանուն Հայաստանի առաջընթացի:

Շնորհակալություն:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անօդաչուների հարձակման ֆոնին «Պոբեդա»-ի ինքնաթիռը երկար ժամանակ պտտվել է ռուսական գյուղի վրաՀերքում. Կրակոցներ չեն հնչել, Մասիսի համայնքային ու քրեական ոստիկաններն օպերատիվորեն արձագանքելով դեպքին՝ ձերբակալել են 9 անձիՎրաստանում մեկնարկել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի հատուկ նշանակության ուժերի զորավարժություններըԹրամփը բացառել է, որ ԱՄՆ-Իրան երկխոսության միջնորդը կարող է փոխվել Քննարկվել է Շամուտ գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու պահպանության հարցըՀՀ ընտրությունները չպետք է վտանգվեն արտաքին միջամտությամբ,պետք է անցկացվեն հավասար պայմաններում․ԵԽԽՎՀնդկաստանի վարչապետը կիսով չափ կրճատել է ավտոշարասյունը՝ վառելիք խնայելու համարԱրևմուտքը անազնիվ մեթոդներ է կիրառում՝ երկրներին ստիպելու Ռուսաստանից նավթ չգնել․ ԼավրովԳիտնականները պարզել են՝ ինչպես իջեցնել արյան ճնշումը առանց դեղերիԻսրայելի բանակը հայտարարել է հարավային Լիբանանի վրա նոր հարվածների ալիքի սկզբի մասինԱրագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով կանցկացվի քննությունԼևոն Քոչարյանը չի հրավիրվել հարցաքննության․ փաստաբանը մանրամասներ է հայտնելԻրանի հետ կապված հեղուկ գազային նավը հատել է ԱՄՆ-ի շրջափակման գիծըՍովորական խալը կարող է մահացու լինել․ ուռուցքաբանը բացատրել է՝ ինչպես ճանաչել մելանոմանՈւկրաինայում ամեն ինչ այսպես սկսվեց. Վոլոդինը կոշտ ազդակ է ուղարկել Երևանին (տեսանյութ)Պատերազմի մեկ օրը Ուկրաինային արժենում է գրեթե 450 միլիոն դոլար․ ԱԳՆ ՍիբիգաԻրանը հրապարակել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհվածների թիվըՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակըԼևոն Քոչարյանին կանչել են հարցաքննությանՄասիսի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտելՃապոնիայի իշխող կուսակցությունը կողմ է ՆԱՏՕ-ի չափանիշներով ռազմական ծախսերի ավելացմանըԱՄՆ-ում 11 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվելՀանտավիրուսով վարակված անձի հետ շփված Ֆինլանդիայի քաղաքացիները կարանտինի մեջ ենԷկոնոմիկայի նախարարությունը ՀՀ-Թուրքիա առևտրի իրականացման մեկնարկի հետ կապված դիմել է գործարարներինԻսրայելի բանակը մեկ օրում հարձակվել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 40 թիրախների վրա հարավային ԼիբանանումԱռաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինՄիջազգային մրցաշարում գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականներըԿասեցվել է «Պիցցա Տաշիր»-ի սննդի կետերից մեկի արտադրական գործունեությունըՀունգարիայի նոր վարչապետը պաշտոնական նպատակներով կօգտագործի Skoda Superb մակնիշի մեքենաՄհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությանը՝ քննարկելու ԹՐԻՓՓ նախաձեռնությունըԼավրովը Մոդիին անվանել է աշխարհի ամենաակտիվ առաջնորդներից մեկըԳույքի և եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է․ ԿԸՀ-ն հիշեցնում էԱՄՆ ռազմաօդային ուժերը նախատեսում են արդիականացնել իրենց B-52 ռմբակոծիչների նավատորմը մինչև 2038 թվականըԵրևան-Բաթում-Երևան գնացքը կսկսի գործել հունիսի 14–իցԻնչ էր Արարատ Միրզոյանը ասում Փաշինանին․ Ռուբինյանը փակագծեր է բացելՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց Ձորի մարզերումՈՒՂԻՂ․ Քարոզարշավի 6-րդ օրն է․ ՔՊ անդամները Արագածոտնի մարզում ենՀայաստանի և Վրաստանի երկաթուղայինները քննարկել են ուղևորափոխադրումների զարգացման ծրագրերը Սերդար Քըլըչը մեկնաբանել է Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի մեկնարկըՏաջիկստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության և բարեկամության մասին պայմանագիրՓաշինյանին հունից հանել է Վեհափառի այցը Սամվել Կարապետյանին․ Ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Avatr»-ն ու «Infinity»-ն Ռուսական գաղտնի առաքելությունը տապալվեց․ միջուկային բեռով նավը պայթել է (տեսանյութ)Լիբանանահայերը հոգեպես մենակ են, հայկական կողմից օգնություն չկա․ Սոմունճեան (տեսանյութ)Կիմ Չեն Ընը այցելել է Հյուսիսային Կորեայի ռազմարդյունաբերական համալիրՎրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտՎահե Հովեյանը՝ ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթողՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների առաջարկների ներկայացման ժամկետը երկարաձգվել էԳանայի Հանրապետության դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Ամենադիտված