Հայկ Մարտիրոսյանը ցույց է տվել լավագույն արդյունքը
Սպորտ
Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի շախմատի անհատական առաջնության մինչև 18 տարեկան մասնակիցների մեջ ցույց է տվել լավագույն արդյունքը:
Մինսկում ավարտված Եվրոպայի շախմատի առաջնությունում, բացի հիմնական մրցանակներից, սահմանված են եղել մի շարք հատուկ մրցանակներ՝ լավագույն արդյունքներ ցուցադրած վետերան, կին և մինչև 18 տարեկան պատանիների համար:
Մինչև 18 տարեկանների մեջ լավագույն արդյունքը ցույց են տվել 7.5-ական միավոր վաստակած Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Մարտիրոսյանի արդյունքը ճանաչվել է լավագույնը, իսկ Հակոբյանինը՝ երկրորդը: 7 միավոր վաստակած Կիրիլ Շևչենկոն եզրափակել է 18 տարեկանների լավագույն եռյակը: Կանանց մեջ լավագույն արդյունքը ցույց է տվել Էլիզաբեթ Պաետցը, իսկ վետերանների մեջ՝ Զուրաբ Ստուրուան:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը